1
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:4-5
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Սերը մեծահոգի է, բարյացակամ։ Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում, անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում
比較
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:4-5で検索
2
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:7
միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս տածում, միշտ համբերում է։
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:7で検索
3
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:6
անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:6で検索
4
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:13
Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից մեծագույնը սերն է։
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:13で検索
5
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:8
Սերը երբեք չի վախճանվում. թե՛ մարգարեությունները կչքանան, թե՛ լեզուները կլռեն, թե՛ գիտությունը կանհետանա։
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:8で検索
6
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:1
Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ պղնձե շեփորի նման, որ հնչում է, կամ ծնծղաների նման, որ ղողանջում են։
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:1で検索
7
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:2
Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, և եթե լիակատար հավատ ունենամ՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:2で検索
8
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:3
Եթե ամբողջ ունեցվածքս բաշխեմ աղքատներին և մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվի։
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:3で検索
9
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:11
Մինչ երեխա էի, խոսում էի երեխայի պես, խորհում էի երեխայի պես, դատողություն էի անում երեխայի պես, իսկ երբ տղամարդ դարձա, երեխայական բաները մի կողմ դրեցի։
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13:11で検索
ホーム
聖書
読書プラン
ビデオ