1
Մատթեոս 10:16
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ եղեք, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները։
比較
Մատթեոս 10:16で検索
2
Մատթեոս 10:39
Ով իր կյանքն է ապահովում, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր կյանքը կորցնի, այն կգտնի։
Մատթեոս 10:39で検索
3
Մատթեոս 10:28
Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը։
Մատթեոս 10:28で検索
4
Մատթեոս 10:38
Եվ ով իր խաչը չի վերցնում ու չի գալիս իմ հետևից, նա ինձ արժանի չէ։
Մատթեոս 10:38で検索
5
Մատթեոս 10:32-33
Արդ, ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է։ Իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է։
Մատթեոս 10:32-33で検索
6
Մատթեոս 10:8
Հիվանդներին բժշկե՛ք, մեռելներին հարությո՛ւն տվեք, բորոտներին մաքրե՛ք, դևերին հանե՛ք. ձրի ստացել եք, ձրի էլ տվե՛ք։
Մատթեոս 10:8で検索
7
Մատթեոս 10:31
Արդ, մի՛ վախեցեք. դուք բազում ճնճղուկներից ավելին եք։
Մատթեոս 10:31で検索
8
Մատթեոս 10:34
Մի՛ կարծեք, թե երկրի վրա խաղաղություն բերելու եմ եկել. չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր։
Մատթեոս 10:34で検索
ホーム
聖書
読書プラン
ビデオ