1
Ղուկաս 21:36
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Ուրեմն արթո՛ւն կացեք ու ամեն ժամ աղոթե՛ք, որ արժանի լինեք փրկվելու այն ամենից, որ տեղի է ունենալու, և կանգնելու Մարդու Որդու առաջ»։
比較
Ղուկաս 21:36で検索
2
Ղուկաս 21:34
Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ, հարբեցողությամբ և այս կյանքի հոգսերով, ու այդ օրը հանկարծակի ձեզ վրա հասնի։
Ղուկաս 21:34で検索
3
Ղուկաս 21:19
Եվ ձեր համբերությամբ ձեր հոգիները կփրկեք։
Ղուկաս 21:19で検索
4
Ղուկաս 21:15
որովհետև ես խոսք ու իմաստություն կտամ ձեզ, որոնց ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակաճառել, ոչ էլ ընդդիմանալ։
Ղուկաս 21:15で検索
5
Ղուկաս 21:33
Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։
Ղուկաս 21:33で検索
6
Ղուկաս 21:25-27
Արեգակի, լուսնի ու աստղերի վրա նշաններ կլինեն. երկրի վրա ազգերը կխռովվեն և կտագնապեն ծովի ալեկոծումից և շառաչյունից։ Մարդկանց սրտերը կնվաղեն վախից ու տագնապից, որ ամբողջ աշխարհի վրա գալու են. քանի որ երկնքի զորությունները պիտի շարժվեն։ Եվ այն ժամանակ Մարդու Որդուն ամպերի վրա զորությամբ ու մեծ փառքով գալիս կտեսնեն։
Ղուկաս 21:25-27で検索
7
Ղուկաս 21:17
Իմ անվան պատճառով բոլորը ձեզ կատեն։
Ղուկաս 21:17で検索
8
Ղուկաս 21:11
Մեծ երկրաշարժեր և տարբեր տեղերում սով ու ժանտախտ կլինեն, երկնքից արհավիրքներ ու մեծամեծ նշաններ կլինեն։
Ղուկաս 21:11で検索
9
Ղուկաս 21:9-10
Իսկ երբ պատերազմների ու խռովությունների մասին լսեք, մի՛ զարհուրեք, որովհետև պետք է նախ դրանք լինեն։ Բայց վերջը շուտ չի գալու»։ Այն ժամանակ նրանց ասաց. «Ազգը ազգի դեմ կելնի, թագավորությունը՝ թագավորության դեմ։
Ղուկաս 21:9-10で検索
10
Ղուկաս 21:25-26
Արեգակի, լուսնի ու աստղերի վրա նշաններ կլինեն. երկրի վրա ազգերը կխռովվեն և կտագնապեն ծովի ալեկոծումից և շառաչյունից։ Մարդկանց սրտերը կնվաղեն վախից ու տագնապից, որ ամբողջ աշխարհի վրա գալու են. քանի որ երկնքի զորությունները պիտի շարժվեն։
Ղուկաս 21:25-26で検索
11
Ղուկաս 21:10
Այն ժամանակ նրանց ասաց. «Ազգը ազգի դեմ կելնի, թագավորությունը՝ թագավորության դեմ։
Ղուկաս 21:10で検索
12
Ղուկաս 21:8
Նա ասաց. «Զգո՛ւյշ եղեք, չխաբվեք, որովհետև իմ անունով շատերը կգան ու կասեն, թե՝ "Ես եմ" և՝ "Ժամանակը մոտեցել է"։ Նրանց հետևից մի՛ գնացեք։
Ղուկաս 21:8で検索
ホーム
聖書
読書プラン
ビデオ