1
Եփեսացիներին 4:32
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։
比較
Եփեսացիներին 4:32で検索
2
Եփեսացիներին 4:2
ամենայն խոնարհությամբ, հեզությամբ և համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով
Եփեսացիներին 4:2で検索
3
Եփեսացիներին 4:29
Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին։
Եփեսացիներին 4:29で検索
4
Եփեսացիներին 4:31
Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։
Եփեսացիներին 4:31で検索
5
Եփեսացիներին 4:26-27
Եթե բարկանաք, մի՛ մեղանչեք (Սաղ. 4.4). թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի։ Եվ սատանային առիթ մի՛ տվեք։
Եփեսացիներին 4:26-27で検索
6
Եփեսացիներին 4:22-24
հանե՛ք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, և ձեր մտքով ու հոգով նորոգվե՛ք ու նոր մարդո՛ւն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է։
Եփեսացիներին 4:22-24で検索
7
Եփեսացիներին 4:3
ջանալով Հոգու միությունը խաղաղության կապով պահել։
Եփեսացիներին 4:3で検索
8
Եփեսացիներին 4:11-13
Եվ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝ կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։
Եփեսացիներին 4:11-13で検索
9
Եփեսացիներին 4:14-15
Որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց և մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են, այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով՝ ամեն բանով աճենք դեպի նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը
Եփեսացիներին 4:14-15で検索
ホーム
聖書
読書プラン
ビデオ