1
Ա Կորնթացիներին 2:9
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
այլ ինչպես գրված է. «Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար» ։
比較
Ա Կորնթացիներին 2:9で検索
2
Ա Կորնթացիներին 2:14
Բայց ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգուց է, որովհետև սրանք նրա համար հիմարություն են. և չի էլ կարող ճանաչել, որովհետև դրանք հոգևոր կերպով են քննվում։
Ա Կորնթացիներին 2:14で検索
3
Ա Կորնթացիներին 2:10
Բայց Աստված մեզ իր Հոգու միջոցով հայտնեց, որովհետև Հոգին քննում է ամեն ինչ, Աստծու խորքը ևս։
Ա Կորնթացիներին 2:10で検索
4
Ա Կորնթացիներին 2:12
Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին ստացանք, այլ այն Հոգին, որ Աստծուց է, որպեսզի ճանաչենք Աստծու կողմից մեզ շնորհվածները։
Ա Կորնթացիներին 2:12で検索
5
Ա Կորնթացիներին 2:4-5
Եվ իմ խոսքն ու քարոզչությունը ոչ թե իմաստության համոզիչ խոսքերով եղան, այլ Հոգու և զորության ապացույցով, որպեսզի ձեր հավատը մարդկային իմաստությամբ չլինի, այլ Աստծու զորությամբ։
Ա Կորնթացիներին 2:4-5で検索
ホーム
聖書
読書プラン
ビデオ