1
Ա Կորնթացիներին 12:7
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Բայց ամեն մեկին Հոգու հայտնությունը օգուտի համար է տրված։
比較
Ա Կորնթացիներին 12:7で検索
2
Ա Կորնթացիներին 12:27
Արդ դուք Քրիստոսի մարմինն եք ու մեկ առ մեկ՝ նրա անդամները։
Ա Կորնթացիներին 12:27で検索
3
Ա Կորնթացիներին 12:26
Եվ եթե մի անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են, ու եթե մի անդամը փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են։
Ա Կորնթացիներին 12:26で検索
4
Ա Կորնթացիներին 12:8-10
Որովհետև մեկին Հոգուց իմաստության խոսք է տրված, մյուսին՝ գիտության խոսք՝ նույն Հոգու չափով, մյուսին՝ հավատ՝ նույն Հոգով, ուրիշին՝ բժշկության շնորհ՝ նույն Հոգով, մեկ ուրիշին՝ զորավոր գործեր, ուրիշին՝ մարգարեություն, ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տարատեսակ լեզուներ, ուրիշին՝ լեզուների թարգմանություն։
Ա Կորնթացիներին 12:8-10で検索
5
Ա Կորնթացիներին 12:11
Բայց այս բոլորը հենց նույն Հոգին է գործի դնում՝ ամեն մեկին բաժանելով այնպես, ինչպես կամենում է։
Ա Կորնթացիներին 12:11で検索
6
Ա Կորնթացիներին 12:25
որպեսզի մարմնի մեջ բաժանում չլինի, այլ որպեսզի անդամները միմյանց նկատմամբ նույն հոգածությունն ունենան։
Ա Կորնթացիներին 12:25で検索
7
Ա Կորնթացիներին 12:4-6
Պարգևները զանազան են, բայց պարգևողը նույն Հոգին է։ Ծառայություններն էլ զանազան են, բայց դրանք տվողը նույն Տերն է։ Գործերն էլ զանազան են, բայց նույն Աստված է, որ ամեն բան գործի է դնում ամենքի մեջ։
Ա Կորնթացիներին 12:4-6で検索
8
Ա Կորնթացիներին 12:28
Նրանց, որոնց Աստված եկեղեցում կարգեց, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, հետո՝ հրաշագործներին, հետո՝ բժշկության շնորհ ունեցողներին, օգնողներին, վարիչներին, տարբեր լեզուներով խոսողներին։
Ա Կորնթացիներին 12:28で検索
9
Ա Կորնթացիներին 12:14
Որովհետև մարմինն էլ մեկ անդամից չէ կազմված, այլ բազում։
Ա Կորնթացիներին 12:14で検索
10
Ա Կորնթացիներին 12:22
Ընդհակառակը, մարմնի այն անդամները, որոնք ավելի տկար են թվում, ավելի կարևոր են։
Ա Կորնթացիներին 12:22で検索
11
Ա Կորնթացիներին 12:17-19
Եթե ամբողջ մարմինն աչք լիներ, ականջը որտե՞ղ կմնար, և եթե ամբողջ մարմինն ականջ լիներ, հոտոտելիքը որտե՞ղ կմնար։ Բայց հիմա Աստված անդամները, դրանցից ամեն մեկը դրեց մարմնի մեջ, ինչպես կամեցավ։ Եվ եթե ամբողջը մեկ անդամ լիներ, մարմի՞նը որտեղ կմնար։
Ա Կորնթացիներին 12:17-19で検索
ホーム
聖書
読書プラン
ビデオ