ՄԱՏԹԵՈՍ 19
19
Ամուսնալուծության մասին
(Մրկ. 10.1-12)
1Երբ Հիսուսն ավարտեց այս խոսքերը, Գալիլեայից տեղափոխվեց և եկավ Հուդայի սահմանները՝ Հորդանան գետի մյուս կողմը։ 2Նրա հետևից ժողովրդի մի մեծ բազմություն գնաց, և նրանց բժշկեց այնտեղ։ 3Փարիսեցիները, մոտենալով նրան, սկսեցին փորձել նրան և ասել. «Օրինավո՞ր է, որ մեկն իր կնոջն արձակի որևէ զանցանքի պատճառով»։ 4Նա պատասխանեց նրանց և ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե նա, ով ստեղծեց, հենց սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2), 5և ասաց. “Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն” (Ծնն. 2.24)։ 6Ուրեմն՝ ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։ 7Նրան ասացին. «Այդ դեպքում Մովսեսը մեզ ինչո՞ւ պատվիրեց արձակման թուղթ տալ և արձակել» (Բ Օր. 24.1-4, Մտթ. 5.31)։ 8Հիսուսն ասաց նրանց. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլատրեց արձակել ձեր կանանց, սակայն սկզբում այդպես չի եղել։ 9Բայց ասում եմ ձեզ. “Ով իր կնոջն արձակի ոչ պոռնկության պատճառով և մեկ ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի. շնություն արած կլինի նաև նա, ով արձակվածի հետ ամուսնանա”»։ 10Աշակերտներն ասացին նրան. «Եթե այդպիսի տույժ կարող է լինել և՛ տղամարդու, և՛ կնոջ համար, ավելի լավ է չամուսնանալ»։ 11Հիսուսը նրանց ասաց. «Ոչ բոլորն են ընդունակ այդ բանին, այլ նրանք, որոնց տրված է, 12որովհետև կան ներքինիներ, որոնք իրենց մոր որովայնից են այդպես ծնվել. կան ներքինիներ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք իրենք իրենց են ներքինի դարձրել երկնքի արքայության համար։ Ով կարող է տոկալ, թող տոկա»։
Հիսուսն օրհնում է մանուկներին
(Մրկ. 10.13-16, Ղուկ. 18.15-17)
13Այդ ժամանակ Հիսուսի մոտ մանուկներ բերվեցին, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա և աղոթի, սակայն աշակերտները սաստեցին նրանց։ 14Հիսուսն ասաց. «Թողե՛ք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ ինձ մոտ գան, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը»։ 15Եվ ձեռքը դրեց նրանց վրա ու գնաց այդտեղից։
Հարուստ երիտասարդը
(Մրկ. 10.17-27, Ղուկ. 18.18-26)
16Ահա մեկը մոտեցավ Հիսուսին և ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանքն ընդունեմ»։ 17Հիսուսը նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մե՛կ է բարին։ Եթե ուզում ես հավիտենական կյանք մտնել, պահի՛ր պատվիրանները»։ 18Նա ասաց. «Որո՞նք»։ Հիսուսը նրան ասաց. «Մի՛ սպանիր, մի՛ շնանա, մի՛ գողանա, սուտ մի՛ վկայիր, 19պատվի՛ր քո հորն ու մորը» (Ելք 20.13-16, 12, Բ Օր. 5.18, 17, 19-20, 16) և «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։ 20Երիտասարդը նրան ասաց. «Այդ ամենն իմ մանկությունից ի վեր պահել եմ. արդ, արդյոք ինչո՞վ եմ թերի»։ 21Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ունեցվածքդ և տո՛ւր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս։ Ապա ե՛կ իմ հետևից»։ 22Երբ երիտասարդը լսեց այս խոսքը, տրտմած հեռացավ, որովհետև մեծ հարստություն ուներ։
23Հիսուսն աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի երկնքի արքայություն։ 24Նաև ասում եմ ձեզ՝ պարանն ավելի հեշտ կմտնի ասեղի ծակով, քան մեծահարուստը՝ Աստծու արքայությունը»։ 25Երբ աշակերտները լսեցին, շատ զարմացան և ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկվել»։ 26Հիսուսը հայացքը հառեց նրանց վրա և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն ինչ հնարավոր է»։
Առաքյալների վարձատրությունը
27Այդ ժամանակ Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. «Ահա մենք թողեցինք ամեն ինչ և եկանք քո հետևից. արդ, մեզ ի՞նչ կլինի»։ 28Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ երկրորդ գալստյանը, երբ Մարդու Որդին նստի իր փառքի աթոռին, դուք էլ, որ եկաք իմ հետևից, կնստեք տասներկու աթոռներին՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին։ 29Ամեն ոք, ով թողել է իր տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ որդիներին, կամ արտերը՝ իմ անվան համար, հարյուրապատիկ կստանա և հավիտենական կյանքը կժառանգի։ 30Շատ առաջիններ վերջին կլինեն, իսկ վերջինները՝ առաջին»։
Pilihan Saat Ini:
ՄԱՏԹԵՈՍ 19: ՆԷԱ
Sorotan
Bagikan
Salin

Ingin menyimpan sorotan di semua perangkat Anda? Daftar atau masuk
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: