ՄԱՏԹԵՈՍ 10
10
Տասներկուսի ընտրությունը
(Մրկ. 3.13-19, Ղուկ. 6.12-16)
1Հիսուսը, իր մոտ կանչելով իր տասներկու աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներ հանելու և բոլոր ցավերն ու բոլոր հիվանդությունները բժշկելու։ 2Տասներկու առաքյալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս անվանվեց, և նրա եղբայրը՝ Անդրեաս, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես, 3Փիլիպպոս և Բարթողոմեոս, Թովմաս և Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, որ Թադեոս անվանվեց, 4Սիմոն Կանանացի և Հուդա Իսկարիովտացի, որն էլ մատնեց նրան։
Տասներկուսի առաքելությունը
(Մրկ. 6.7-13, Ղուկ. 9.1-6)
5Հիսուսը տասներկուսին ուղարկեց և պատվիրեց նրանց՝ ասելով. «Հեթանոսների մոտ տանող ճանապարհով չգնաք և սամարացիների որևէ քաղաք չմտնեք, 6այլ նախընտրե՛ք գնալ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ։ 7Երբ գնաք, քարոզե՛ք և ասե՛ք, որ մոտեցել է երկնքի արքայությունը։ 8Հիվանդներին բժշկե՛ք, բորոտներին մաքրե՛ք, դևերին հանե՛ք, ձրի առաք, ձրի էլ տվեք։ 9Ձեռք մի՛ բերեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ պղնձադրամ՝ ձեր գոտիների մեջ, 10ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկու հագուստ, ո՛չ կոշիկ, ո՛չ էլ ցուպ։ Մշակն արժանի է իր կերակրին։ 11Որ քաղաքը կամ որ գյուղը մտնեք, հարցրե՛ք, թե ո՛վ է այնտեղ արժանավոր, և այնտեղ մնացե՛ք, մինչև ելնեք այնտեղից։ 12Երբ այդ տունը մտնեք, ողջո՛ւյն տվեք նրան և ասե՛ք. «Ողջո՜ւյն այս տանը»։ 13Եթե տունն արժանի լինի, ձեր ողջույնը նրա վրա թող իջնի, իսկ եթե արժանի չլինի, ձեր ողջույնը ձեզ թող վերադառնա։ 14Եթե մեկը չընդունի ձեզ և չլսի ձեր խոսքերը, երբ այդ քաղաքից դուրս գաք, թա՛փ տվեք փոշին ձեր ոտքերից։ 15Ճշմարիտ եմ ասում ձեզ, դատաստանի օրը սոդոմացիների ու գոմորացիների երկրի համար ավելի դյուրին կլինի, քան այդ քաղաքի համար»։
Նեղություններ և հալածանքներ
(Մրկ. 13.9-13, Ղուկ. 21.12-17, 12.2-12)
16«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Այսուհետև օձերի պես խորագե՛տ եղեք և աղավնիների պես՝ միամիտ։ 17Զգո՛ւյշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն և ձեզ իրենց ատյաններում կտանջեն։ 18Ձեզ կառավարիչների ու թագավորների առաջ կտանեն իմ պատճառով, որպեսզի նրանց և հեթանոսներին վկայություն տաք։ 19Բայց երբ ձեզ մատնեն, չմտագոհվեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք, 20որովհետև ոչ թե դուք եք խոսելու, այլ ձեր Հոր Հոգին, որ կխոսի ձեր միջոցով։
21Եղբայրն իր եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն։ Զավակները ծնողների դեմ կելնեն և նրանց կսպանեն։ 22Եվ իմ անվան պատճառով բոլորից ատված կլինեք։ Բայց ով համբերի մինչև վերջ, նա՛ կփրկվի։
23Երբ ձեզ հալածեն մի քաղաքում, փախե՛ք դեպի մեկ ուրիշը, և եթե ձեզ այնտեղից էլ հալածեն, փախե՛ք դեպի մյուսը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի նախքան Մարդու Որդու գալուստը։ 24Աշակերտն առավել չէ ուսուցչից, ոչ էլ ծառան՝ իր տիրոջից։ 25Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը Բեեղզեբուղ կոչեցին, որքա՜ն ավելի նրա ընտանիքի անդամներին։ 26Այսուհետև նրանցից չվախենաք, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի։ 27Ինչ որ ձեզ ասում եմ խավարի մեջ, ասե՛ք լույսի մեջ, և ինչ որ լսում եք շշուկով, քարոզե՛ք տանիքների վրա։ 28Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։ 29Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ լումայով է վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն իսկ առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։ 30Իսկ ձեր գլխի յուրաքանչյուր մազն անգամ հաշվված է։ 31Արդ, մի՛ վախեցեք, որովհետև բազմաթիվ ճնճղուկներից ավելի արժեք ունեք։ 32Ամեն ոք, ով ինձ կխոստովանի մարդկանց առջև, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առջև, որ երկնքում է։ 33Իսկ ով ինձ կուրանա մարդկանց առջև, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առջև, որ երկնքում է»։
Սուր և խաչ
(Ղուկ. 12.51-53, 14.26-27)
34«Չկարծե՛ք, թե եկել եմ երկրի վրա խաղաղություն բերելու. չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր, 35որովհետև եկել եմ բաժանելու
որդուն իր հորից,
դստերը՝ իր մորից,
և հարսին՝ իր սկեսուրից։
36 Մարդու թշնամիներն իր ընտանիքի անդամները կլինեն (Միք. 7.6)։
37Ով իր հորը կամ մորը սիրում է ինձնից ավելի, ինձ արժանի չէ։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ 38Եվ ով չի վերցնում իր խաչը և չի գալիս իմ հետևից, ինձ արժանի չէ։ 39Ով ջանա փրկել իր կյանքը առանց ինձ, կկորցնի այն, իսկ ով ինձ համար կորցնի իր կյանքը, նրան կփրկեմ։ 40Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, և ով ի՛նձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։ 41Ով մարգարեին ընդունում է իբրև մարգարեի, մարգարեի վարձ կստանա։ Ով արդարին ընդունում է իբրև արդարի, արդարի վարձ կստանա։ 42Եվ ով այս փոքրիկներից մեկին թեկուզ մի բաժակ սառը ջուր տա խմելու՝ իբրև աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի»։
Pilihan Saat Ini:
ՄԱՏԹԵՈՍ 10: ՆԷԱ
Sorotan
Bagikan
Salin

Ingin menyimpan sorotan di semua perangkat Anda? Daftar atau masuk
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: