Եթե քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ ընկնի գեհեն։ Եթե քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ ընկնի գեհեն։