1
ԾՆՈՒՆԴ 50:20
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստված որոշեց ինձ բարիք անել, ինչպես որ եղավ այժմ, որովհետև մարդկանց մեծ բազմություն կերակրեցի»։
Bandingkan
Telusuri ԾՆՈՒՆԴ 50:20
2
ԾՆՈՒՆԴ 50:19
Հովսեփը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք, որովհետև ես Աստծունն եմ։
Telusuri ԾՆՈՒՆԴ 50:19
3
ԾՆՈՒՆԴ 50:21
Եվ նրանց ասաց. «Մի՛ վախեցեք։ Ես կկերակրեմ ձեզ և ձեր ընտանիքները»։ Եվ մխիթարեց նրանց ու սփոփեց նրանց սրտերը։
Telusuri ԾՆՈՒՆԴ 50:21
4
ԾՆՈՒՆԴ 50:17
“Այսպե՛ս կասեք Հովսեփին. նրանք չարիք գործեցին քո դեմ, բայց դու ների՛ր նրանց հանցանքներն ու մեղքերը”։ Արդ, ների՛ր քո հոր Աստծու ծառաների հանցանքները»։ Եվ Հովսեփն ասված այս խոսքերից լաց եղավ։
Telusuri ԾՆՈՒՆԴ 50:17
5
ԾՆՈՒՆԴ 50:24
Այս ամենից հետո Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստված կայցելի ձեզ և կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որ Աստված երդվել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»։
Telusuri ԾՆՈՒՆԴ 50:24
6
ԾՆՈՒՆԴ 50:25
Հովսեփը երդվեցրեց Իսրայելի որդիներին ու ասաց. «Երբ Աստված ձեզ կայցելի, այստեղից կհանեք նաև իմ ոսկորները և կտանեք ձեզ հետ»։
Telusuri ԾՆՈՒՆԴ 50:25
7
ԾՆՈՒՆԴ 50:26
Հովսեփը վախճանվեց հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան թաղեցին՝ դնելով տապանի մեջ Եգիպտոսում։
Telusuri ԾՆՈՒՆԴ 50:26
Beranda
Alkitab
Rencana
Video