Mε κάθε φύλαξη φύλαγε την καρδιά σoυ· επειδή, απ’ αυτή πρoέρχoνται oι εκβάσεις τής ζωής.
Կարդալ ΠΑΡΟΙΜΙΑΙ 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: ΠΑΡΟΙΜΙΑΙ 4:23
7 օր
Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ օրերի ընթացքում մեր ուղերձները հիմնված են լինելու Ջոն Բիվերի «Կործանել կրիպտոնաքարը» գրքի նյութերի վրա։ Աստծո Հոգին քեզ հետ է, որպեսզի ամեն օր առաջնորդի և ավելի ու ավելի վերափոխի քեզ: Եվ հենց Սուրբ Հոգին կարող է քեզ օգնել, որպեսզի բացահայտես քո կյանքում, թե ինչն է քեզ խանգարում քեզ Աստծուց ժառանգած որակներիդ լիակատար կերպով դրսևորելու հարցում։
Երբ մարդիկ միաբան չեն, նրանք չեն կարող իրենց ուժը, միջոցներն ու նպատակները համատեղել և ուղղել ծագած խնդիրների լուծման ուղղությամբ։ Սա ճշմարիտ է թե՛ երկրի, թե հասարակության, թե՛ եկեղեցու և թե՛ ընտանիքների առումով։
7 Օրեր
Աստվածաշնչում այն մարդկանց համար, որոնք իրենց կյանքի ճգնաժամային պահերին ապավինում են Աստծուն հրաշալի խոստումներ կան: Տիրոջն ապավինողները ապահովության մեջ են։ Նրանց կյանքում կա վստահություն, քանի որ ճանաչում են Աստծուն, գիտեն, որ Աստված կանգնած է Իր յուրաքանչյուր խոստման հետևում: Աստվածաշունչը զգուշացնում է, որ մենք չապավինենք մեր ըմբռնողությանը։ Տիրոջը հաճելի կյանքով ապրելու համար մենք նախ պետք է ճանաչենք Աստծու Խոսքը: Աստվածավախությունը մեծագույն օրհնություններ է բերում մարդու կյանքում: Այն Աստծու կամքին հնազանդության հիմքն է։
Այս աշխարհում կան շատ վտանգներ։ Մարդու կյանքի ողջ ընթացքը կախված է նրա հոգևոր վիճակից։ Երբ մարդը իր համար հաճելի վիճակ փնտրելով հակառակվում է Աստծու կամքին, նա կամովի մուտք է գործում մեղքի ու մահվան տիրույթ և վտանգում է թե՛ սեփական առողջությունը, թե՛ գործերի հաջողությունը և թե՛ իր հոգևոր ընթացքն ու պաշտպանվածությունը։ Մեղքն իր մեջ մեծ զորություն ունի մարմնավոր մարդկանց դեպի իրեն քաշելու համար։ Մեղքն ունի ուժ միայն այնքան ժամանակ, քանի դեռ այն գաղտնի է։ Երբ մեր մեղքերը բերում ենք լույսի մեջ՝ խոստովանելով դրանք Աստծուն և որոշում կայացնելով դրանք հեռացնել մեր կյանքից, Աստծու պաշտպանությունը գալիս է մեզ վրա:
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին: