Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն
7 Օրեր
Մարդկության պատմության ողջ ընթացքում բազմաթիվ վկայություններ փաստում են, որ այն մարդիկ, որոնք որոշում են կայացրել Աստծուն փնտրելու, հանդիպել են տիեզերքի Արարիչ Աստծուն։
Աստված նախապայման ունի Իրեն փնտրող մարդկանց համար, և այդ նախապայմանը սրբության կյանքն է, որը սկսվում է ապաշխարությունով, շարունակվում է հոգևոր աճով ու հասունությամբ, երբ մարդն հմտանում է Աստծու կամքը ճանաչելու և դրան հնազանդ կյանք ապրելու մեջ։
Աստված ո՛չ միայն ուզում է հանդիպել քեզ, այլև փափագում է քեզ որդեգրել: