Քաջալերանք և օգնություն Նեղ Ճանապարհի ճամփորդներին
7 Օրեր
Տեր Հիսուսի ուսուցանած նեղ դուռը և նեղ ճանապարհը սկսվում է ապաշխարությամբ և տևում է մինչև երկրային կյանքի ավարտը: Այն շատ նման է մարաթոնյան մրցավազքի: Ճիշտ սկսելը չի կարող ապահովել ավարտին հասնելը, նեղ ճանապարհն ընտրած հավատացյալները պետք է համապատասխան որակներ ունենան:
Աստծու Հոգու ներբնակությունը հավատացյալի կյանքում իր հետ բերում է ազատություն, մխիթարություն, քաջություն, զգաստություն, ճիշտ պահին անհրաժեշտ զորություն, իմաստություն, աստվածավախություն, նշաններ ու հրաշքներ, հոգևոր իշխանություն և շատ ու շատ զորավոր օրհնություններ:
Պետք է հասնել մինչև վերջ և ժառանգել Տեր Հիսուսի շնորհած փրկության օրհնյալ խոստումը։