Ի՞նչ է Աստված ուզում տեսնել քո սրտում
7 Օրեր
Մեր հավատքի աճի ու հավատքի կյանքում հասունության չափանիշը Տեր Հիսուսին նմանվելն է: Աստված կամենում է Իր Որդու խոնարհության արտացոլանքը տեսնել մեր մեջ, որը մեզ կտանի դեպի Տեր Աստծու հետ ավելի խորը և մտերիմ հարաբերությունների։
Աստված ուզում է Իր խոսքերի հանդեպ հնազանդության փափագը տեսնել մեր սրտերում։
Աստվածաշունչը մեզ պատվիրում է ատել մեղքը։ Մեղքը մեզ մահվան է տանում։
Աստված ամբողջական նվիրում ու սեր է ակնկալում տեսնել մեր սրտերում։
Աստված փնտրում է սրբության կյանքով ապրող մարդկանց, որպեսզի զորացնի ու օրհնի նման մարդկանց փրկությամբ ու արդարությամբ։ Աստված քո սրտում ուզում է սրբություն տեսնել։