Ինչպե՞ս ազատվել ծածուկ մեղքերից
7 Օրեր
Այս աշխարհում կան շատ վտանգներ։ Մարդու կյանքի ողջ ընթացքը կախված է նրա հոգևոր վիճակից։ Երբ մարդը իր համար հաճելի վիճակ փնտրելով հակառակվում է Աստծու կամքին, նա կամովի մուտք է գործում մեղքի ու մահվան տիրույթ և վտանգում է թե՛ սեփական առողջությունը, թե՛ գործերի հաջողությունը և թե՛ իր հոգևոր ընթացքն ու պաշտպանվածությունը։
Մեղքն իր մեջ մեծ զորություն ունի մարմնավոր մարդկանց դեպի իրեն քաշելու համար։
Մեղքն ունի ուժ միայն այնքան ժամանակ, քանի դեռ այն գաղտնի է։ Երբ մեր մեղքերը բերում ենք լույսի մեջ՝ խոստովանելով դրանք Աստծուն և որոշում կայացնելով դրանք հեռացնել մեր կյանքից, Աստծու պաշտպանությունը գալիս է մեզ վրա: