တဘၣ်ပျဲတၢ်အၢတၢ်သီမၤနၢၤသုတဂ့ၤ. မ့မ့ၢ်တခီ, မၤနၢၤတၢ်အၢလၢတၢ်ဂ့ၤန့ၣ်တက့ၢ်.
Համեմատել տարբերակները: ရိမ့ၤ 12:21
7 օր
Երբ մարդիկ միաբան չեն, նրանք չեն կարող իրենց ուժը, միջոցներն ու նպատակները համատեղել և ուղղել ծագած խնդիրների լուծման ուղղությամբ։ Սա ճշմարիտ է թե՛ երկրի, թե հասարակության, թե՛ եկեղեցու և թե՛ ընտանիքների առումով։
7 Օրեր
Իմաստությունը Տեր Աստծուն Աստվածաշնչի շնորհիվ ճանաչելն է և Նրա հանդեպ սուրբ երկյուղ ունենալը։ Մեղքը սիրելը, մեղքն արդարացնելը կամ այն թաքցնելն ու փայփայելը խոսում են Տիրոջ երկուղի բացակայության մասին։ Աստվածավախությունը կարևորագույն նախապայման է Տեր Աստծու խոստացած օրհնություններն ընդունելու համար։ Աստծուց երկյուղ ունեցող մարդը լցվում է Տիրոջ Խոսքի ու խոստումների հանդեպ վստահությամբ։ Աստվածավախությունը բխում է հավատքից և մարդու մեջ զարգացնում է Տեր Աստծու կամքի ու պատվիրանների հանդեպ հնազանդության վերաբերմունք, առանց որի չկա փրկություն:
Երբ ընկճված ես ու ուժասպառ, աչքերդ ուղղի՛ր Տեր Աստծուն։ Նրա համար չկա անելանելի իրավիճակ։ Նրա համար չկա անհնարին որևէ բան։ Սակայն Նրանից օգնություն ընդունելու համար պայման գոյություն ունի։ Մարդը պետք է համարձակությամբ մոտենա Նրա շնորհի աթոռին։ Աստված խոնարհներին է շնորհ տալիս և հոգ է տանում նրանց համար։ Քո ողջ ուշադրությունը կենտրոնացրո՛ւ Տեր Աստծու Խոսքի մեջ Նրա կամքը ճանաչելու ընթացքի վրա։ Տիրոջն ապավինող մարդկանց համար սպասելը ու Նրան վստահելը լցնում է ուժով, զորացնում և արծվի թևերով բոլոր խնդիրներից ու դժվարություններից վեր սավառնել է սովորեցնում։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին: