Աստված ուզում է վերականգնել քեզ
7 Օրեր
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ շատ սրտեր են կոտրվում։ Աստված հենց այսպիսի մարդկանց է մոտենում և օգնության ձեռք մեկնում նրանց կոտրվածության մեջ, որ բուժի նրանց սրտի վերքերը։
Եթե այսօր քո սիրտը կոտրված է, վստահի՛ր Աստծուն։ Նա ո՛չ միայն կամրացնի քեզ և կնորոգի քո սրտի կոտրվածությունը, այլև այն կդարձնի ավելի գեղեցիկ ու թանկարժեք, քան նախկինում էր։ Աստված ուզում է վերականգնել քեզ՝ լինի դա քո կոտրված սիրտը, քո առողջությունը, քո կյանքի խաթարված հարաբերությունները, Նրա հանդեպ քո առաջին սիրո ջերմությունը: Սակայն Աստված երբե՛ք դա չի անի քո կամքին հակառակ։ Իսկ դու ուզո՞ւմ ես, որ Նա վերականգնի քեզ։