Հավատացյալ լինելու օրհնությունները
7 Օրեր
Աստծու զավակ լինելը քեզ լցնում է վստահությամբ և պարուրում անսասան ապահովության զգացումով։
Եթե քո ամբողջ սրտով նվիրվես Տեր Հիսուսի պատվիրաններով ապրելու օրհնյալ ու քաղցր ընթացքին, ապա Աստվածաշնչում եղած հարյուրավոր խոստումները քոնը կդառնան:
Մարդը խաղաղություն է գտնում, երբ հավատում է Աստծու բարության և ամենակարողության մասին Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտություններին և որոշում է կայացնում ապրելու Բարձրյալ Աստծու հովանու ու պաշտպանության ներքո՝ Նրա կամքին հավատարիմ կյանքով։
Այս կյանքի մեծագույն ազատությունը ներված լինելու զգացողությունն է, որը Աստծու Խոսքին հավատացողների համար է։