Հռոմեացիներին 5:4 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

Առողջ Հոգի՝ Հաջողված Կյանք
6 օր
Այս ընթերցանության ծրագիրը կօգնի Ձեզ հասկանալ, թե Աստված իրականում ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունի Ձեր կյանքի համար։ Այստեղ կգտնեք հետևյալ հարցերի պատասխանները՝ արդյոք Աստված կբժշկի՞ ինձ, ինչպե՞ս կարող եմ Աստծուց ներում ստանալ, որո՞նք են մեր հիվանդությունների պատճառները, և այլն։ Աղոթում ենք, որպեսզի Սուրբ Հոգին հպվի Ձեր սրտին և Տեր Հիսուսի բժշկությունը գա Ձեր կյանքում։

Ինչպե՞ս Ժառանգել Աստծո Խոստումները
7 օր
Կա Մեկը, ով քեզ համար խոստումներ ունի․․․ Այս հետաքրքիր վերնագիրը շատերիս մոտ հարց է առաջացնում, թե ո՞վ է այս մեկը։ Մենք հաճախ ենք մեկս մյուսին խոստումներ տալիս, սայակն ոչ միշտ ենք մեր խոստումները կատարում։ Սակայն կա Մեկը, Ով, երբ խոստում է տալիս, Իր խոստումից հետ չի կանգնում, և միշտ կատարում է այն, ինչ խոստացել է։ Առաջարկում եմ ընթերցել այս հետաքրքիր ընթերցանության ծրագիրը, որը վերաբերվում է մեր կյանքի համար Աստծո խոստումներին։

Խոստումներ Եւ Օրհնություններ Քեզ Համար
7 օր
Ուզում եմ այսօր աստվածային մի կարևոր ճշմարտություն քեզ փոխանցել․ երկնային առատ օրհնություններն ու Տեր Աստծո բարեհաճությունը և խնամքը միայն մյուսների համար չեն։ Դրանք նաև քեզ համար են։ Գուցե քո ֆիզիկական աչքերը չեն տեսնում Տիրոջ սքանչելի ծրագրերի նյութական դրսևորումը քեզ համար։ Այդպես կարող է լինել, քանի որ մենք չենք տեսնում ամբողջական պատկերը և չենք տեսնում, թե Աստված, ինչպես է մեր կյանք ներխուժած արհավիրքները մեր իսկ բարիքի համար օգտագործում։

Ինչպիսի՞ սեր և պաշտպանություն ունեն Քրիստոսի հավատարիմ աշակերտները
7 օր
Ամենուր պատերազմներ են և պատերազմական լուրեր։ Սակայն այս ամենի մեջ իրական քրիստոնյաները՝ Աստծո Խոսքին հավատալու շնորհիվ վերստին ծնունդ ընդունած Քրիստոսի հավատարիմ աշակերտներն ունեն աստվածային և հավիտենական մի ապաստան:

Ինչպե՞ս ներել սովորել
7 օր
Երբ մարդիկ միաբան չեն, նրանք չեն կարող իրենց ուժը, միջոցներն ու նպատակները համատեղել և ուղղել ծագած խնդիրների լուծման ուղղությամբ։ Սա ճշմարիտ է թե՛ երկրի, թե հասարակության, թե՛ եկեղեցու և թե՛ ընտանիքների առումով։

Քո անհուսության բժշկությունը
7 Օրեր
Եթե այսօր դու անցնում ես դժվարություններով ու բախվել ես անհուսության անանցանելի թվացող պատնեշին, կորցրել ես ներսիդ խաղաղությունն ու ուրախությունը, ապա կա՛ բարի լուր քեզ համար: Անհուսությունը հիվանդության պես է, սակայն Տիրոջը հուսացողները Նրա վերքերով կարող են նաև այդ հիվանդությունից բժշկվել։ Աստված փնտրում է սրտով փշրված մարդկանց, որպեսզի նրանց ամրացնի ու վերականգնի։ Նա Իր զարմանահրաշ շնորհն է պատրաստել՝ որպես պարգև յուրաքանչյուր մարդու համար, որ Նրա օգնության կարիքն ունի իր կյանքում։ Նրա շնորհի պարգևն ընդունելու համար մենք պետք է մեր հավատքի ձեռքերը պարզենք Նրա ուղղությամբ։

Աստծու արդարությունը մեր ապահովությունն է
7 Օրեր
Արդարությունը բխում է ճշմարտությունից։ Լինել արդար նշանակում է մտքով, խոսքով և գործերով համահունչ լինել այն ամենի հետ, ինչն ուղիղ է և ճշմարիտ։ Աստված արդար է։ Նա արդարությամբ է խրատում ու ուղղորդում, հանդիմանում ու քաջալերում, անգամ` պատժում ու պարգևատրում։ Այս անարդար աշխարհում միայն Տեր Աստծու արդարությունն է, որ Նրան հավատացողներին ապահովություն և հույս է փոխանցում։

Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է
7 Օրեր
Շնորհն Աստծու այն բարիքն է և օգնությունը, որը մենք չենք վաստակել և որին չենք արժանացել։ Աստծու շնորհը մարդու հանդեպ Տիրոջ սիրո ու կարեկցանքի դրսևորումն է։ Տեր Աստծու շնորհը մեզ վերականգնում է, երբ մենք կոտրված ու փշրված ենք, ամրացնում է, երբ մենք տկարացած ենք ու թուլացած և զորացնում է: Աստծու փրկարար շնորհը գործում է Նրա Հոգու միջոցով։ Առանց Սուրբ Հոգու հետ մտերմության մենք անկարող ենք լինելու ընդունել Տեր Աստծու գերբնական օգնությունը մեր կյանքերում։ Ապրե՛նք մեր Տիրոջ նման հեզ ու խոնարհ կյանքով, և Նրա շնորհը միշտ առատ կլինի մեր կյանքերում։

Սաղմոս 34-ի գանձերը
7 Օրեր
Օրհներգությունները, հոգևոր երգերն ու սաղմոսները մեր գոհության դրսևորումներն են առ Աստված: Մեր սրտից բխած հոգևոր երգն արդեն իսկ հոգևոր հաղթանակ է, քանի որ այն հեռացնում է մեզնից տրտունջն ու դժգոհությունը։ Հավատացյալի կյանքում աղոթքի դերը անփոխարինելի է։ Աղոթքը Արարիչ Աստծու հետ զրուցելու արտոնությունն է։ Աղոթի՛ր և վստահի՛ր Աստծուն։ Հավատացյալի կյանքում շատ կարևոր է աստվածավախությունը: Աստվածավախությունը Տեր Աստծու հետ մտերմության բանալին է։ Մեծագույն օրհնությունը, որ մարդը կարող է ընդունել Աստծուց, փրկության պարգևն է։ Քրիստոսով փրկություն ընդունելը մեզ դարձնում է Աստծու ընտանիքի անդամներ։

Հավատացյալ լինելու օրհնությունները
7 Օրեր
Աստծու զավակ լինելը քեզ լցնում է վստահությամբ և պարուրում անսասան ապահովության զգացումով։ Եթե քո ամբողջ սրտով նվիրվես Տեր Հիսուսի պատվիրաններով ապրելու օրհնյալ ու քաղցր ընթացքին, ապա Աստվածաշնչում եղած հարյուրավոր խոստումները քոնը կդառնան: Մարդը խաղաղություն է գտնում, երբ հավատում է Աստծու բարության և ամենակարողության մասին Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտություններին և որոշում է կայացնում ապրելու Բարձրյալ Աստծու հովանու ու պաշտպանության ներքո՝ Նրա կամքին հավատարիմ կյանքով։ Այս կյանքի մեծագույն ազատությունը ներված լինելու զգացողությունն է, որը Աստծու Խոսքին հավատացողների համար է։

Մտքի պատերազմի զենքերը
7 Օրեր
Աստվածաշունչը խոսում է հոգևոր իրականության մեջ տեղի ունեցող պայքարների մասին և դրանցից հաղթանակած դուրս գալու հնարավորությունների մասին: Հոգևոր այս պատերազմի մեջ յուրաքանչյուր մարդու փրկությունը կախված է նրա ունեցած հավատքից։ Եթե մարդը հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, ապա կփրկվի և հավիտենական կյանքի պարգևը կընդունի։ Իսկ եթե հավատա խավարի հորինած առասպելներին, ապա կկործանվի: Տեր Աստված Իր զավակների համար հզոր հոգևոր զինատեսակներ է պատրաստել, որոնց ճիշտ կիրառման պարագայում խավարի ո՛չ մի հնարք ու խաբեություն ի զորու չի լինելու որևէ վնաս հասցնել Քրիստոսի հավատարիմ աշակերտներին։

Քաջալերանքներ 43-րդ սաղմոսից
7 Օրեր
Տեր Աստծու լույսը Նրա ճշմարտությունն է: Աստված, Իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որպեսզի մարդիկ չմնան խավարի մեջ, այլ լուսավորվեն աստվածային ճշմարտությամբ։ Ընդունի՛ր Աստծու Լույսն ու Ճշմարտությունը և կապրես իրական ազատության մեջ։ Տիրոջ ներկայության մեջ ուրախություն ու ցնծություն կա։ Տերը Իր ներկայության մեջ ապրող մարդկանցից ակնկալում է զոհաբեր սիրտ ու զոհաբեր գործեր։ Աստծուն ուղղված մեր երգերը մեր գոհության ու երախտագիտության դրսևորման կերպերից մեկն են։ Երգով մենք արտահայտում ենք մեր ցնծությունը, քանի որ ընդունել ենք Տեր Աստծու փրկությունը։ Երգը Աստծուն ուղղված մեր պաշտամունքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է։