Հռոմեացիներին 13:3 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

Աղոթք Հայաստանի և հայ ժողովրդի համար
7 Օրեր
Աղոթքը հոգևոր աշխարհում գերբնական ուղիներ է հարթում, որպեսզի Տեր Աստծու գերբնական զորությունը գործի աղոթքի միջոցով և շտկի տարբեր խնդիրներ ու լուծում տա տարբեր դժվարին իրավիճակների։ Միաբան աղոթքը զորավոր է և համոզված եմ, որ եթե մենք միաբանվենք և աղոթենք մեր ընտանիքների համար, մեր երկրի համար, եկեղեցիների համար, մեր իշխանությունների համար, մեր Աստված լսելու է մեր աղոթքները և Իր ողորմությամբ օրհնելու է մեզ, մեր երկիրն ու մեր ժողովրդին։

Հոգևոր առաջնորդ ունենալու կարևորությունը
7 Օրեր
Արդյո՞ք դու գիտես, որքան կարևոր է ունենալ հոգևոր առաջնորդ: Հոգևոր առաջնորդությունը մերժելը նշանակում է մերժել Տեր Հիսուսի դրած կարգը։ Առանց առաջնորդության մարդը կարող է հեշտությամբ խաբվել ու շեղվել ճշմարտության ճանապարհից։ Հոգևոր առաջնորդը անձնուրաց կերպով կպաշտպանի քեզ քո կյանքում առկա հոգևոր վտանգներից։ Երբ հոգևոր առաջնորդը հնազանդ է Աստծուն և գործում է Տիրոջ կամքի մեջ, նրան չհնազանդվելը ապստամբություն է Աստծու դեմ։ Գիտե՞ս արդյոք, թե որքա՜ն կարևոր է ճիշտ ու հմուտ հոգևոր առաջնորդ ունենալը։ Հոգևոր առաջնորդի ծառայությունից է կախված քո հոգևոր ընթացքը և հոգևոր աճի ու հասունության մակարդակը։ Յուրաքանչյուր հոգևոր առաջնորդ հաշիվ է տալու Աստծուն իր կողմից առաջնորդված հավատացյալների հոգևոր ընթացքի համար։

Ինչպե՞ս ազատվել ծածուկ մեղքերից
7 Օրեր
Այս աշխարհում կան շատ վտանգներ։ Մարդու կյանքի ողջ ընթացքը կախված է նրա հոգևոր վիճակից։ Երբ մարդը իր համար հաճելի վիճակ փնտրելով հակառակվում է Աստծու կամքին, նա կամովի մուտք է գործում մեղքի ու մահվան տիրույթ և վտանգում է թե՛ սեփական առողջությունը, թե՛ գործերի հաջողությունը և թե՛ իր հոգևոր ընթացքն ու պաշտպանվածությունը։ Մեղքն իր մեջ մեծ զորություն ունի մարմնավոր մարդկանց դեպի իրեն քաշելու համար։ Մեղքն ունի ուժ միայն այնքան ժամանակ, քանի դեռ այն գաղտնի է։ Երբ մեր մեղքերը բերում ենք լույսի մեջ՝ խոստովանելով դրանք Աստծուն և որոշում կայացնելով դրանք հեռացնել մեր կյանքից, Աստծու պաշտպանությունը գալիս է մեզ վրա:

Դասեր Դանիելի մարգարեության գրքից
21 Օրեր
Սովորենք Դանիելից և նրա ընկերներից հավատարիմ և հնազանդ լինել Աստծուն: ՍովորենքԴանիելից և իր ընկերներից սրբության, երկյուղածության, խոնարհության կյանքով ապրելու ամուր համոզմունք ունենալը և, անկախ Աստծուն հնազանդվելու վտանգներից, այս աշխարհի փոխզիջումներով մեր անձերը չպղծելու որոշման մեջ հաստատակամ լինելը: Դանիելի մեջ գերազանց հոգի կար, և դա Տեր Աստծու պարգևն էր Իր սրբությունը սիրող և Իր կամքի հնազանդությանը փափագող Աստծու մարդուն։ Աստված փնտրում է ուղիղ սրտով սկզբունքային մարդկանց, որոնց կկարողանա վստահել Իր կողմից տրված կարևորագույն առաքելությունները։