Մատթեոս 10:40 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

Փափագել Աստծու Արքայությանը շահը
7 Օրեր
Ի՞նչ է Աստծու Արքայությունը։ Այն տեսնելու համար հավատքի աչքեր են պետք՝ հավատք, որը հիմնված է Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունների վրա։ Որքա՜ն կարևոր է մեր հոգսերի ու կարիքների համար մտահոգվելու փոխարեն Աստծու Արքայությունը խնդրելու ու փնտրելու վրա կենտրոնանալը։ Մարդը պետք է ուրանա իր անձը՝ մի կողմ դնի իր անձնական երազանքները, շահն ու հարմարավետությունը, պատրաստ լինի կյանքը զոհելու հանուն այդ Արքայության և հետևելու Տեր Հիսուսի օրինակին, հանձնարարություններին ու արժեհամակարգի սկզբունքներին։ Աստծու Արքայությունը մարդու կյանքում գալիս է, երբ նրա կյանքում հաստատվում է Տեր Աստծու կամքի լիակատար իշխանությունը:

Հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես
7 Օրեր
Արդյոք գիտե՞ս, թե որքա՜ն շատ է քեզ սիրում Աստված։ Ինչպիսի՞ դժվարությունների ես բախվել։ Հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես։ Աստված ուզում է փոխել իմ և քո մտածելակերպը։ Մեր կյանքի տարբեր իրավիճակների մեջ Նա մեզ սովորեցնում է վստահել Իրեն։ Տեր Հիսուսը իշխանություն ունի իմ և քո կյանքում իրականություն դարձնելու անհնարինը։ Նա ուզում է խաղաղություն բերել մեր կյանքի բոլոր փոթորիկների մեջ։ Աստված ուզում է, որ դու ապաշխարես և բացես քո կյանքի օրհնության ու հաջողության դռները։ Հնազանդվի՛ր Նրա կամքին և, Նրան ընդունելով քո կյանքի մեջ, կընդունես աշխարհում հնարավոր ամենամեծ խոստումը՝ հավիտենական կյանքի պարգևը։