Logo YouVersion
Ikona vyhledávání

ԵԼՔ 10:21-23

ԵԼՔ 10:21-23 ՆԷԱ

Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր դեպի երկինք, և եգիպտացիների երկրի վրա խավար կտիրի, թանձրամած խավար»։ Մովսեսը ձեռքը մեկնեց դեպի երկինք, և եգիպտացիների ողջ երկրի վրա երեք օր խավար, մեգ ու մութ եղավ։ Ոչ ոք եղբորը երեք օր չտեսավ, երեք օր ոչ ոք իր անկողնուց չելավ, մինչդեռ Իսրայելի բոլոր որդիների բոլոր բնակավայրերում լույս էր։