Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 12
12
Սուրբ Հոգու պարգևները
1Ինչ վերաբերում է հոգևոր պարգևներին, եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ մնաք։ 2Գիտեք անշուշտ, որ մինչ հեթանոս էիք, ինչպե՛ս էիք գնում-գալիս անշունչ կուռքերի մոտ։ 3Ուստի հայտնում եմ, որ ոչ ոք, ով Աստծու Հոգով է խոսում, չի կարող ասել. «Նզովյալ լինի Հիսուսը»։ Նմանապես, ոչ ոք չի կարող ասել. «Հիսուսը Տեր է», եթե ո՛չ Սուրբ Հոգով։ 4Թեև շնորհները զանազան են, բայց պարգևողը նույն Հոգին է։ 5Թեև ծառայությունները զանազան են, բայց բաշխողը նույն Տերն է։ 6Թեև գործերը զանազան են, բայց նույն Աստված է հաջողում այդ ամենն ամենքի մեջ։ 7Բայց յուրաքանչյուր մեկին է տրված Հոգու հայտնությունը՝ բոլորի օգուտի համար։ 8Մեկին իմաստության խոսք է տրված Հոգու կողմից, մյուսին՝ գիտության խոսք՝ ըստ նույն Հոգու, 9մեկ ուրիշին՝ հրաշագործ հավատ՝ նույն Հոգու միջոցով, մեկ ուրիշին՝ բժշկության շնորհ՝ նույն Հոգու միջոցով, 10մեկ ուրիշին՝ հրաշագործություն, մեկ ուրիշին մարգարեություն, մեկ ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տեսակ-տեսակ լեզուներ, մեկ ուրիշին՝ լեզուների թարգմանություն։ 11Բայց այս ամենը միևնույն Հոգին է հաջողում՝ բաժանելով յուրաքանչյուրին այնպես, ինչպես ինքն է կամենում։
Մեկ մարմին՝ բազում անդամներով
12Ինչպես որ մարմինը մեկ է և բազում անդամներ ունի, և մարմնի բոլոր անդամները, որ բազում են, մեկ մարմին են կազմում, այդպես է նաև Քրիստոսը, 13որովհետև մենք ամենքս՝ հրեա թե հեթանոս, ծառա թե ազատ, մեկ Հոգով մկրտվեցինք մեկ մարմին կազմելու համար, և ամենքս էլ նույն Հոգուց խմեցինք։ 14Քանի որ մարմինը մեկ անդամից չէ կազմված, այլ բազում անդամներից։ 15Եթե ոտքն ասի՝ «Քանի որ ձեռք չեմ, այդ մարմնին չեմ պատկանում», չի դադարում այդ մարմնին պատկանելուց։ 16Եթե ականջն ասի՝ «Քանի որ աչք չեմ, այդ մարմնին չեմ պատկանում», չի դադարում այդ մարմնին պատկանելուց։ 17Եթե ամբողջ մարմինը աչք լիներ, որտե՞ղ կմնար ականջը, և եթե ամբողջ մարմինը ականջ լիներ, որտե՞ղ կմնար հոտոտելիքը։ 18Բայց արդ, Աստված անդամները, նրանցից յուրաքանչյուրը, դրեց մարմնի մեջ այնպես, ինչպես ինքը կամեցավ։ 19Իսկ եթե ամբողջը մեկ անդամ լիներ, որտե՞ղ կմնար մարմինը։ 20Բայց արդ, անդամները բազում են, իսկ մարմինը՝ մեկ։ 21Աչքը չի կարող ձեռքին ասել, թե՝ «Ինձ պետք չես», ոչ էլ գլուխը՝ ոտքերին, թե՝ «Ինձ պետք չեք»։ 22Ընդհակառակը, մարմնի այն անդամները, որ ավելի տկար են թվում, ավելի կարևոր են։ 23Այն անդամներին, որ ավելի անարգ են թվում, առավելագույն պատիվ ենք տալիս, և մեր ամոթույքն ավելի պարկեշտությամբ ենք ծածկում, 24մինչդեռ մեր պարկեշտ անդամները դրա կարիքը չունեն։ Աստված կազմեց մարմինը և նվազ պատվավորին ավելի պատիվ տվեց, 25որպեսզի մարմնի մեջ բաժանումներ չլինեն, այլ որպեսզի անդամները նույն հոգածությունն ունենան միմյանց նկատմամբ։ 26Եվ եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։
Քրիստոսի խորհրդավոր մարմինը
27Արդ, դուք Քրիստոսի մարմինն եք և անդամները՝ առանձնաբար։ 28Եվ նրանց, որոնց Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, ապա՝ հրաշագործներին, ապա՝ բժշկության շնորհ ունեցողներին, ուրիշներին օգնողներին, վարիչներին, զանազան լեզուներով խոսողներին, այդ լեզուներից թարգմանողներին։ 29Մի՞թե բոլորն առաքյալներ են, մի՞թե բոլորը մարգարեներ են, մի՞թե բոլորն ուսուցանողներ են, մի՞թե բոլորը հրաշագործներ են, 30մի՞թե բոլորը բժշկության շնորհ ունեն, մի՞թե բոլորը լեզուներ են խոսում, մի՞թե բոլորը թարգմանում են։ 31Բայց դուք նախանձախնդի՛ր եղեք այն շնորհներին, որոնք լավն են։ Բայց ես ավելի լավ ճանապարհ ցույց կտամ ձեզ։
Právě zvoleno:
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 12: ՆԷԱ
Zvýraznění
Sdílet
Kopírovat
Chceš mít své zvýrazněné verše uložené na všech zařízeních? Zaregistruj se nebo se přihlas
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: