1
ՄԱՐԿՈՍ 14:36
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է. այս բաժակը հեռացրո՛ւ ինձնից, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում»։
አወዳድር
{{ጥቅስ}} ያስሱ
2
ՄԱՐԿՈՍ 14:38
Արթո՛ւն կացեք և աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։
3
ՄԱՐԿՈՍ 14:9
Ճշմարիտ եմ ասում ձեզ, ամբողջ աշխարհում որտեղ էլ որ քարոզվի այս Ավետարանը, նրա հիշատակի համար կպատմվի նաև այն, ինչ նա արեց»։
4
ՄԱՐԿՈՍ 14:34
Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մեռնելու աստիճան տրտմած է. մնացե՛ք այստեղ և արթո՛ւն կացեք»։
5
ՄԱՐԿՈՍ 14:22
Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը, հաց վերցնելով, օրհնեց, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Առե՛ք, ա՛յս է իմ մարմինը»։
6
ՄԱՐԿՈՍ 14:23-24
Ապա բաժակը վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց, և բոլորն էլ նրանից խմեցին։ Հիսուսն ասաց նրանց. «Ա՛յս է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար։
7
ՄԱՐԿՈՍ 14:27
Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր ամենքդ էլ գայթակղվելու եք իմ պատճառով, որովհետև Սուրբ Գիրքն ասում է. “Պիտի հարվածեմ հովվին, և ոչխարները պիտի ցրվեն”։
8
ՄԱՐԿՈՍ 14:42
Օ՛ն, վե՛ր կացեք գնանք, որովհետև ահա մոտեցավ նա, ով ինձ մատնելու է»։
9
ՄԱՐԿՈՍ 14:30
Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ հենց դու այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ կուրանաս ինձ»։
ቤት
መጽሐፍ ቅዱስ
እቅዶች
ቪዲዮዎች