ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 8
8
Ազատագրում Հոգու միջոցով
1Եթե այդպես է, ուրեմն ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են. 2որովհետև Հոգու օրենքը, որ Քրիստոս Հիսուսով կյանք է տալիս, ինձ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ 3Քանի որ այն, ինչ անհնար էր Օրենքի համար, որովհետև մարմինը նրան տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար և մարմնի մեջ դատապարտեց մեղքը, 4որպեսզի Օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք ընթանում, այլ ըստ Հոգու։ 5Նրանք, որ ըստ մարմնի են ապրում, մտածում են մարմնական բաների մասին, իսկ նրանք, որ ըստ Հոգու են ապրում, մտածում են հոգևոր բաների մասին։ 6Մարմնականը խորհելը մահ է, իսկ հոգևորը խորհելը՝ կյանք և խաղաղություն։ 7Մարմնականը խորհելը թշնամություն է Աստծու հանդեպ, որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքին, ոչ էլ կարող է հնազանդվել։ 8Ուստի ովքեր մարմնին են հետևում, Աստծուն հաճելի չեն կարող լինել։
9Բայց դուք մարմնի իշխանության տակ չեք, այլ Հոգու, եթե Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։ Ապա եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նրան չի պատկանում։ 10Իսկ եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և Հոգին կյանք է տալիս արդարության համար։ 11Եթե ձեր մեջ բնակվում է նրա Հոգին, ով Հիսուսին հարություն տվեց մեռելներից, ապա ով Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, կկենդանացնի նաև ձեր մահկանացու մարմինները Իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։
12Հետևաբար, եղբայրնե՛ր, մարմնին չենք պարտական՝ ըստ մարմնի ապրելով. 13որովհետև, եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, իսկ եթե Հոգու օգնությամբ մարմնի գործերն սպանեք, կապրեք։ 14Ովքեր առաջնորդվում են Աստծու Հոգով, նրա՛նք են Աստծու որդիներ, 15որովհետև չստացաք ծառայության հոգին վերստին վախի մեջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրության Հոգին, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ 16Այս նույն Հոգին վկայում է մեր հոգուն, որ Աստծու որդիներ ենք։ 17Իսկ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ. եթե կցորդ ենք նրա չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաև նրա փառքին։
Սուրբ Հոգու խոստումները
18Ինձ այնպես է թվում, թե ներկա ժամանակի չարչարանքներն անհամեմատելի են գալիք փառքի հետ, որ մեզ է հայտնվելու։ 19Որովհետև ստեղծագործությունն անհամբերությամբ սպասում է Աստծու որդիների հայտնությանը, 20քանի որ ստեղծագործությունը հնազանդվեց ունայնությանը, ոչ իր կամքով, այլ նրա կամքով, ով հնազանդեցրեց նրա, 21այն հույսով, որ ստեղծագործությունն ինքը նույնպես կազատվի ապականության ծառայությունից՝ Աստծու որդիների փառքի ազատության մեջ մտնելու համար։ 22Որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև այժմ հեծեծում է և երկունքի ցավերի մեջ է։ 23Եվ ոչ միայն սա, այլ նաև մենք, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք ևս ներքնապես հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը։ 24Այս հույսով էր, որ փրկվեցինք, իսկ տեսանելի հույսը հույս չէ, որովհետև մեկն էլ ինչո՞ւ հուսա այն, ինչ տեսնում է, 25իսկ եթե հույս ունենք մի բանի, որ չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք։ 26Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարությանը. որովհետև մենք, որ աղոթում ենք, չգիտենք, թե ինչպե՛ս պետք է աղոթել։ Բայց Հոգին ինքը բարեխոս է լինում մեզ համար անմռունչ հառաչանքով։ 27Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտի, թե ի՛նչ է խորհում Հոգին, որովհետև Աստծու կամքի համաձայն է բարեխոսում սրբերի համար։ 28Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչվեցին նրա ծրագրի համաձայն. 29որովհետև Աստված նրանց, որոնց սկզբից էր ճանաչում, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպեսզի նա լինի անդրանիկը բազմաթիվ եղբայրների մեջ։ 30Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, և որոնց կանչեց, նրանց նաև արդարացրեց, և որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։
Աստծու սերը
31Արդ ի՞նչ ասենք այս ամենի դիմաց։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ։ 32Նա, որ իր Որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ ամեն բան մեզ չի շնորհի։ 33Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրյալներին։ Աստված է, որ արդարացնում է։ 34Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, հարություն իսկ առավ և Աստծու աջ կողմում է և բարեխոս է մեզ համար։ 35Արդ, ո՞վ կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց. նեղությո՞ւնը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգը, թե՞ սուրը։ 36Ինչպես որ գրված է.
«Քեզ համար ենք մեռնում ամեն օր.
համարվեցինք ոչխար սպանդի համար» (Սաղ. 43(44).23)։
37Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց. 38որովհետև համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ ներկա և ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, 39ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն