ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6
6
Նոր կյանք՝ Քրիստոսով
1Բայց արդ ի՞նչ ասենք, շարունակե՞նք մնալ մեղքի մեջ, որպեսզի շնորհը բազմանա։ 2Քա՛վ լիցի։ Մենք, որ մեռանք մեղքի համար, ինչպե՞ս կարող ենք տակավին մեղքի մեջ ապրել։ 3Կամ չգիտե՞ք, թե մենք, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, նրա մահով մկրտվեցինք։ 4Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահվան մեջ, որպեսզի ինչպես որ Քրիստոսը Հոր փառքով մեռելներից հարություն առավ, այնպես էլ մենք քայլենք նորոգված կյանքով։ 5Եթե նրան կցորդ եղանք իր մահվան նմանությամբ, նրան կցորդ կլինենք նաև իր հարության նմանությամբ։ 6Իմացե՛ք, որ մեր հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի մեղքի մարմինը ոչնչանա, մենք այլևս մեղքին չծառայենք։ 7Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։ 8Իսկ եթե մեռանք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ 9Գիտենք, որ Քրիստոսը մեռելներից հարություն առավ և այլևս չի մեռնի, և մահը նրան այլևս չի տիրի։ 10Որովհետև նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, և նա, որ կենդանի է, կենդանի է Աստծու համար։ 11Դուք նույնպես ձեզ մեռա՛ծ համարեք մեղքի համար և կենդանի՝ Աստծու համար, մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։
Ծառայություն մեղքին, ծառայություն արդարությանը
12Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ՝ հնազանդեցնելու իր ցանկություններին։ 13Եվ ձեր անդամները մի՛ պատրաստեք մեղքի համար որպես անիրավության զենք, այլ ինքներդ ձեզ պատրաստե՛ք Աստծու համար՝ որպես մեռելներից կենդանացածներ, իսկ ձեր անդամները՝ Աստծու համար որպես արդարության զենք։ 14Որպեսզի մեղքը ձեզ վրա չիշխի, որովհետև Օրենքի տակ չեք, այլ շնորհի։
15Ուրեմն ի՞նչ. մե՞ղք գործենք, որովհետև Օրենքի տակ չենք, այլ շնորհի։ Քա՛վ լիցի։ 16Չգիտե՞ք, որ ում ինքներդ ձեզ որպես ծառա մատուցեք հնազանդության համար, նրա ծառան եք, ում հնազանդվում եք. եթե մեղքին՝ մահվան է տանում, եթե Աստծու հնազանդությանը՝ արդարության է տանում։ 17Բայց գոհություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտե հնազանդվեցիք ձեզ ավանդված վարդապետության օրինակին։ 18Արդ, մեղքի տիրապետությունից ազատվելով՝ դարձաք արդարության ծառաներ։ 19Մարդկային ձևով եմ խոսում ձեր բնության տկարության պատճառով. ինչպես ձեր անդամները որպես ծառա մատուցեցիք պղծությանն ու անօրենությանը՝ անօրենության համար, այնպես էլ այժմ ձեր անդամները որպես ծառա մատուցե՛ք արդարությանը սրբագործման համար, 20որովհետև երբ մեղքի ծառաներ էիք, ազատ էիք արդարության հանդեպ։ 21Այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք այն բաներից, որոնց համար այժմ ամաչում եք. որովհետև դրանց հետևանքը մահն է։ 22Բայց հիմա, մեղքի տիրապետությունից ազատվելով և Աստծուն ծառա դառնալով՝ ունեք ձեր պտուղը, որ տանում է սրբագործման, և նրա հետևանքը հավիտենական կյանքն է, 23որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն