ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 11
11
Աստված չմերժեց իր ժողովրդին
1Արդ, հարցնում եմ՝ Աստված մի՞թե մերժեց իր ժողովրդին։ Քա՛վ լիցի։ Քանզի ես էլ իսրայելացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից։ 2«Աստված չմերժեց իր ժողովրդին», որին նախապես ճանաչեց։ Կամ չգիտե՞ք, թե Եղիայի կապակցությամբ Սուրբ Գիրքն ի՛նչ է ասում, ինչպես է նա գանգատվում Աստծուն Իսրայելի դեմ. 3«Տե՛ր, կոտորեցին քո մարգարեներին և կործանեցին քո զոհասեղանները. միայն ես մնացի, և իմ կյանքն են ուզում» (հմմտ. Գ Թագ. 19.10)։ 4Բայց ի՞նչ է պատասխանում նրան Աստված. «Պահեցի ինձ,- ասում է,- յոթ հազար մարդ, որոնք Բահաղին չծնրադրեցին» (Գ Թագ. 19.18)։ 5Ներկա ժամանակում նույնպես մնացորդ կա շնորհի ընտրությամբ։ 6Իսկ եթե շնորհով է, այլևս գործերով չէ, այլապես շնորհն այլևս շնորհ չի լինի։ 7Ուրեմն ի՞նչ. ինչ որ Իսրայելը փնտրում էր, դրան չհասավ, բայց ընտրված մասը հասավ, իսկ մնացածը կուրացան, 8ինչպես որ գրված է.
«Աստված նրանց հիմարության հոգի տվեց,
աչքեր, որոնցով չպիտի տեսնեն,
և ականջներ, որոնցով չպիտի լսեն մինչև այժմ» (Բ Օր. 29.4, Ես. 29.10)։
9Դավիթն էլ ասում է.
«Թող նրանց սեղաններն իրենց համար դառնան որոգայթ ու խայծ,
գայթակղություն ու հատուցում։
10 Թող խավարեն նրանց աչքերը, որպեսզի չտեսնեն,
և նրանց թիկունքը մշտապես կորացա՛ծ պահիր» (Սաղ. 68(69).22-23)։
11Արդ, հարցնում եմ. «Մի՞թե հանցանք գործեցին, որ կործանվեն»։ Քա՛վ լիցի։ Բայց նրանց հանցանքով փրկություն եղավ հեթանոսներին, որպեսզի նրանց նախանձը գրգռի։ 12Իսկ եթե նրանց հանցանքը դարձավ աշխարհի հարստություն, և նրանց պարտությունը՝ հեթանոսների հարստություն, որքան ավելի հարստություն կլինի նրանց ամբողջական դարձը։
Հեթանոսների փրկությունը
13Բայց ձեզ՝ հեթանոսներիդ, ասում եմ. որքան ժամանակ որ հեթանոսների առաքյալ եմ, մեծարելու եմ իմ պաշտոնը, 14որպեսզի թերևս իմ հայրենակիցների նախանձը գրգռեմ և փրկեմ նրանցից ոմանց. 15որովհետև, եթե նրանց մերժվելն աշխարհի հաշտություն է, ապա ի՞նչ կլինի նրանց ընդունվելը, եթե ոչ կենդանություն մեռելներից։ 16Իսկ եթե երախայրիքը սուրբ է, սուրբ է նաև ամբողջ խմորը, և եթե արմատը սուրբ է, սուրբ են նաև ճյուղերը։ 17Եթե որոշ ճյուղեր կտրվեցին, իսկ դու, որ մի վայրի ձիթենի էիր, նրանց փոխարեն պատվաստվեցիր և հաղորդակից եղար արմատին ու ձիթենու պարարտությանը, մի պարծեցի՛ր այդ ճյուղերի դեմ։ 18Իսկ եթե պարծենաս, իմացի՛ր, որ ոչ թե դու ես արմատը պահում, այլ արմատը՝ քեզ։ 19Հիմա պիտի ասես. «Ճյուղերը կտրվեցին, որպեսզի ես պատվաստվեմ»։ 20Ճշմարիտ է, նրանք անհավատության պատճառով կտրվեցին, իսկ դու հավատի շնորհիվ հաստատվեցիր. մի՛ հպարտացիր, այլ վախեցի՛ր. 21որովհետև, եթե Աստված բուն ճյուղերը չխնայեց, քեզ թերևս երբեք չխնայի։ 22Արդ, տե՛ս Աստծու բարությունն ու խստությունը. կործանվածների հանդեպ՝ խստություն, և քո հանդեպ՝ Աստծու բարություն, եթե հավատարիմ մնաս այս բարությանը, այլապես դու ևս կկտրվես։ 23Նրանք էլ, եթե անհավատության մեջ չմնան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է նրանց վերստին պատվաստել։ 24Եթե դու բնույթով վայրի ձիթենուց կտրվեցիր և բնության հակառակ պատվաստվեցիր լավ ձիթենու վրա, որքա՜ն առավել նրանք, որ բուն իսկ ճյուղերն են, կպատվաստվեն իրենց ձիթենու վրա։
Աստծու ողորմությունը բոլոր մարդկանց
25Չեմ ուզում, եղբայրնե՛ր, որ այս խորհրդին անտեղյակ լինեք, որպեսզի դուք ձեզ իմաստունի տեղ չդնեք. Իսրայելի մեկ մասի վրա կուրություն եկավ, մինչև որ հեթանոսների ամբողջությունը մտնի, 26և ապա ամբողջ Իսրայելը կփրկվի, ինչպես որ գրված է.
«Սիոնից պիտի գա Փրկիչը
և Հակոբի սերնդից պիտի հեռացնի ամբարշտությունները։
27 Եվ իմ կողմից սա կլինի ուխտը նրանց հետ (հմմտ. Ես. 59.20-21),
երբ կջնջեմ նրանց մեղքերը»։
28Ավետարանի համաձայն՝ նրանք թշնամի են ձեր օգտի համար, բայց ընտրության տեսանկյունից՝ սիրելի՝ իրենց հայրերի շնորհիվ։ 29Քանի որ Աստծու պարգևներն ու կոչումն անդառնալի են։ 30Ինչպես որ դուք մի ժամանակ անհնազանդ էիք Աստծուն և հիմա ողորմություն գտաք նրանց անհնազանդությամբ, 31այնպես էլ նրանք հիմա անհնազանդ եղան ձեր գտած ողորմության պատճառով, որպեսզի իրենք ևս ողորմություն գտնեն։ 32Քանզի Աստված բոլորին անհավատության մեջ արգելափակեց, որպեսզի բոլորին էլ ողորմի։
Փառաբանություն Աստծուն
33Օ՜, խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության։ Որքա՜ն անքննելի են նրա վճիռները, և անզննելի՝ նրա ճանապարհները։ 34Որովհետև
«Ո՞վ իմացավ Տիրոջ միտքը,
կամ ո՞վ նրա խորհրդատուն եղավ (Ես. 40.13),
35 կամ ո՞վ նրան փոխ տվեց,
որ նրանից փոխարենը հետ վերցնի (Հոբ 41.11)»։
36Որովհետև ամեն ինչ նրանից, նրանով և նրա համար է։ Հավիտյանս փա՜ռք նրան։ Ամեն։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն