ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 10
10
Հավատի և Օրենքի հակադրությունը
1Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագը և աղոթքն առ Աստված նրանց համար են, որպեսզի փրկվեն։ 2Նրանց համար վկայում եմ, որ Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, սակայն անգիտությամբ, 3որովհետև նրանք անգիտանալով Աստծու արդարութունը և փորձելով հաստատել իրենց արդարությունը՝ Աստծու արդարությանը չհնազանդվեցին։ 4Օրենքի վախճանը Քրիստոսն է՝ բոլոր հավատացյալների արդարացման համար։
Փրկություն բոլորին
5Մովսեսն Օրենքից եկող արդարության մասին գրում է. «Ով գործադրի, նրանով կփրկվի» (Ղևտ. 18.5)։ 6Իսկ հավատից եկող արդարության մասին այսպես է ասում. «Մի՛ ասա քո սրտում՝ ո՞վ է երկինք ելնելու», այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու։ 7Կամ՝ «Ո՞վ է անդունդ իջնելու», այսինքն՝ Քրիստոսին մեռելներից վեր հանելու։ 8Իսկ ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը.
«Խոսքը չափազանց մոտ է քեզ,
քո բերանում և քո սրտում է» (հմմտ. Բ Օր. 30.12-14),
այսինքն՝ հավատի խոսքը, որը քարոզում ենք. 9որովհետև, եթե քո բերանով Հիսուսին Տեր խոստովանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան հարություն տվեց մեռելներից, կփրկվես։ 10Որովհետև սրտով հավատում ենք արդարանալու համար և բերանով խոստովանում ենք փրկության համար, 11քանի որ Սուրբ Գիրքն ասում է. «Ամեն ոք, որ հավատա նրան, չի ամաչելու» (Ես. 28.16)։ 12Խտրություն չկա հրեայի ու հեթանոսի միջև, որովհետև նույնն է բոլորի Տերը, ձեռնահաս բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են իրեն։ 13Քանի որ «Ամեն ոք, ով կանչի Տիրոջ անունը, կփրկվի» (Հվլ. 2.32ա)։
14Բայց ինչպե՞ս կկանչեին նրան, ում չհավատացին. կամ ինչպե՞ս կհավատային նրան, ում մասին չլսեցին. կամ ինչպե՞ս կլսեին առանց որևէ մեկի քարոզելու. 15կամ ինչպե՞ս կքարոզեին, եթե չառաքվեցին։ Ինչպես որ գրված է. «Որքա՜ն գեղեցիկ են ոտքերն ավետարանիչների, որ խաղաղության ու բարության ավետիսն են տալիս» (հմմտ. Ես. 52.7)։
16Բայց ոչ բոլորը հնազանդ եղան ավետարանին։ Եսային ասում է. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր քարոզությանը»։ 17Հավատը, ուրեմն, քարոզությունը լսելուց է, և քարոզությունը՝ Քրիստոսի խոսքից։ 18Բայց հարցնում եմ. «Մի՞թե չլսեցին, մանավանդ որ
“ողջ երկրով մեկ տարածվեց նրանց ձայնը,
և աշխարհի ծայրերը՝ նրանց խոսքը” (Սաղ. 18(19).5)»։
19Բայց հարցնում եմ. «Մի՞թե Իսրայելը չիմացավ։ Նախ՝ Մովսեսն ասում է.
“Ես ձեր նախանձը գրգռելու եմ մի ժողովրդով, որ ժողովուրդ չէ,
և անմիտ մի ազգով ձեզ կսկիծ եմ պատճառելու” (Բ Օր. 32.21)»։
20Իսկ Եսային համարձակվում է և ասում.
«Ինձ գտան նրանք, ովքեր ինձ չէին փնտրում,
հայտնվեցի նրանց, ովքեր ինձ չէին հարցնում» (Ես. 65.1)։
21Բայց Իսրայելի մասին ասում է. «Ամբողջ օրը ձեռքերս երկարեցի անհնազանդ ու խռովարար մի ժողովրդի»։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն