ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹԵԱՄԲ ՅՈՒՆԱԿԱՆ ԲՆԱԳՐԻՆ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂՏԱՏԼԵԱՆ 1895 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ Գլուխ ԻԶ

Գլուխ ԻԶ
1 Եւ եղեւ իբրեւ կատարեաց Յիսուս զամենայն զբանս զայսոսիկ, ասէ ցաշակերտսն իւր. 2Գիտէք զի յետ երկուց աւուրց զատիկ լինի, եւ Որդի մարդոյ մատնի ի խաչ ելանել։ ՎՋ.
3Յայնժամ ժողովեցան քահանայապետքն եւ դպիրք եւ ծերք ժողովրդեանն ի սրահ քահանայապետին որում անուն էր Կայիափա. 4եւ արարին խորհուրդ զի նենգութեամբ կալցին զՅիսուս եւ սպանցեն։ 5Բայց ասէին թէ՝ Մի՛ ի տօնի աստ, զի մի՛ խռովութիւն լինիցի ի ժողովրդեանն։
6Իբրեւ եկն Յիսուս ի Բեթանիա ի տուն Սիմովնի բորոտի, 7մատեաւ առ նա կին մի որ ունէր շիշ իւղոյ ծանրագնի, եւ թափեաց ի գլուխ նորա ի բազմականին։ 8Իբրեւ տեսին աշակերտքն, բարկացան եւ ասեն. Ընդէ՞ր է կորուստդ այդ իւղոյդ. 9զի մարթ էր վաճառել զդա մեծագնի եւ տալ աղքատաց։ 10Գիտաց Յիսուս եւ ասէ ցնոսա. Զի՞ աշխատ առնէք զկինդ, գործ մի բարի գործեաց դա յիս։ 11Յամենայն ժամ զաղքատս ընդ ձեզ ունիք, բայց զիս ոչ հանապազ ընդ ձեզ ունիք։ 12Արկանել դորա զեւղդ ի մարմին իմ՝ առ ի թաղելոյ զիս նշանակեաց։ 13Բայց ամէն ասեմ ձեզ, զի ուր եւ քարոզեսցի աւետարանս այս ընդ ամենայն աշխարհ, խօսեսցի եւ զոր արար դա ի յիշատակ դորա։
14Յայնժամ գնաց մի յերկոտասանիցն անուանեալ Յուդա Իսկարիովտացի առ քահանայապետսն, եւ ասէ. 15Զի՞նչ կամիք տալ ինձ, եւ ես մատնեցից զնա ձեզ։ Եւ նոքա #26։15 Կամ. խոստացանկշռեցին նմա երեսուն արծաթի։ 16Եւ յայնմ հետէ խնդրէր պարապ զի մատնեսցէ զնա նոցա։
17Եւ յառաջնում աւուր բաղարջակերացն մատեան աշակերտքն առ Յիսուս եւ ասեն. Ո՞ւր կամիս զի պատրաստեսցուք քեզ ուտել զզատիկն։ 18Եւ նա ասէ ցնոսա. Երթայք ի քաղաքն առ այս անուն եւ ասացէք ցնա. Վարդապետ ասէ. Ժամանակ իմ մերձեալ է, առ քեզ առնեմ զզատիկն աշակերտօքս հանդերձ։ 19Եւ արարին աշակերտքն որպէս հրամայեաց նոցա Յիսուս, եւ պատրաստեցին զզատիկն։
20Եւ իբրեւ երեկոյ եղեւ, կայր բազմեալ ընդ երկոտասան աշակերտսն։ 21Եւ մինչդեռ ուտէին նոքա, ասէ. Ամէն ասեմ ձեզ, զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս։ 22Եւ տրտմեցան յոյժ, սկսան ասել ցնա իւրաքանչիւր ոք ի նոցանէ. Միթէ ե՞ս իցեմ, Տէր։ 23Նա պատասխանի ետ եւ ասէ. Որ մխեաց ընդ իս զձեռն իւր ի սկաւառակն՝ նա մատնելոց է զիս։ 24Որդի մարդոյ երթայ, որպէս եւ գրեալ է վասն նորա, բայց վա՜յ մարդոյն այնմիկ յոյր ձեռն Որդի մարդոյ մատնեսցի. լաւ էր նմա թէ չէր ծնեալ մարդն այն։ 25Պատասխանի ետ Յուդա որ մատնելոցն էր զնա եւ ասէ. Միթէ ե՞ս իցեմ, վարդապետ։ Ասէ ցնա. Դու ասացեր։
26Եւ մինչդեռ ուտէին նոքա, առ Յիսուս հաց, օրհնեաց եւ եբեկ, եւ ետ աշակերտացն եւ ասէ. Առէք, կերայք, այս է մարմին իմ։ 27Եւ առեալ բաժակ գոհացաւ, ետ նոցա եւ ասէ. Արբէք ի դմանէ ամենեքին. 28զի այդ է արիւն իմ նորոյ ուխտի, որ ի վերայ բազմաց հեղու ի թողութիւն մեղաց։ 29Բայց ասեմ ձեզ. Ոչ եւս արբից յայսմ հետէ ի բերոյ որթոյ մինչեւ ցօրն ցայն, յորժամ արբից զդա ընդ ձեզ նոր յարքայութեան Հօր իմոյ։
30Եւ օրհնեցին, եւ ելին ի լեառն Ձիթենեաց։ 31Յայնժամ ասէ ցնոսա Յիսուս. Ամենեքին դուք գայթակղելոց էք յինէն յայսմ գիշերի. զի գրեալ է թէ՝ Հարից զհովիւն եւ ցրուեսցին ոչխարք հօտին։ 32Եւ յետ յառնելոյն իմոյ յառաջեցից քան զձեզ ի Գալիլեա։ 33Պատասխանի ետ Պետրոս եւ ասէ ցնա. Թէպէտ եւ ամենեքեան գայթակղեսցին ի քէն, սակայն ես ոչ գայթակղեցայց։ 34Ասէ ցնա Յիսուս. Ամէն ասեմ քեզ զի յայսմ գիշերի մինչչեւ հաւու խօսեալ իցէ, երիցս ուրասցիս զիս։ 35Ասէ ցնա Պետրոս. Թէ եւ մեռանել հասանիցէ ընդ քեզ, զքեզ ոչ ուրացայց։ Նոյնպէս եւ ամենայն աշակերտքն ասէին։
36Յայնժամ գայ Յիսուս ընդ նոսա ի գեղ մի որում անուն էր Գեթսեմանի, եւ ասէ ցնոսա. Նստարուք այդր, մինչեւ երթայց կացից յաղօթս։ 37Եւ առեալ ընդ իւր զՊետրոս եւ զերկուս որդիսն Զեբեդեայ՝ սկսաւ տրտմել եւ հոգալ։ 38Յայնժամ ասէ ցնոսա. Տրտում է ոգի իմ մինչեւ ի մահ, կացէք աստ եւ սկեցէք ընդ իս։ 39Եւ մատուցեալ յառաջ սակաւիկ մի, անկաւ ի վերայ երեսաց իւրոց, կաց յաղօթս եւ ասէ. Հայր իմ, եթէ հնար է, անցցէ բաժակս այս յինէն. բայց ոչ որպէս ես կամիմ, այլ որպէս դու։ 40Գայ առ աշակերտսն, եւ գտանէ զնոսա ի քուն, եւ ասէ ցՊետրոս. Այդպէս ո՞չ կարացէք մի ժամ արթուն կալ ընդ իս։ 41Արթուն կացէք եւ աղօթս արարէք զի մի՛ անկանիցիք ի փորձութիւն. հոգիս յօժար է, բայց մարմինս տկար։ 42Դարձեալ երկրորդ անգամ չոգաւ, եկաց յաղօթս Յիսուս եւ ասէ. Հայր իմ, եթէ #26։42 Յոյնն. չիցէ հնարհնար իցէ՝՝ անցանել յինէն բաժակիս այսմիկ, #26։42 Յոյնն. եթէ ոչ արբից զսաապա թէ ոչ՝ արբից զսա՝՝, եղիցին կամք քո։ 43Եւ եկեալ միւսանգամ եգիտ զնոսա ի քուն, զի էին աչք իւրեանց ծանրացեալք։ 44Եթող զնոսա եւ գնաց, կաց յաղօթս երրորդ անգամ, եւ դարձեալ զնոյն բան ասաց։ 45Յայնժամ գայ առ աշակերտսն եւ ասէ ցնոսա. Ննջեցէք այսուհետեւ եւ հանգերուք, զի ահա հասեալ է ժամ, եւ Որդի մարդոյ մատնի ի ձեռս մեղաւորաց։ 46Արիք, երթիցուք աստի, զի ահաւասիկ եհաս որ մատնելոցն է զիս։
47Եւ մինչդեռ նա զայն խօսէր, ահա Յուդա, մի յերկոտասանիցն եկն, եւ ընդ նմա ամբոխ բազում սրովք եւ բրօք ի քահանայապետիցն եւ ի ծերոց ժողովրդեանն։ 48Եւ որ մատնելոցն էր զնա՝ ետ նոցա նշան եւ ասէ. Ընդ որում ես համբուրեցից՝ նա է, զնա ունիցիք։ 49Եւ վաղվաղակի մատուցեալ առ Յիսուս՝ ասէ. Ողջ եր, վարդապետ։ Եւ համբուրեաց ընդ նմա։ 50Եւ Յիսուս ասէ ցնա. Ընկեր, վասն որո՞յ եկիրդ։ Յայնժամ մատուցեալ արկին ձեռս ի Յիսուս եւ կալան զնա։ 51Եւ ահա մի ոմն յայնցանէ որ էին ընդ Յիսուսի՝ ձգեաց զձեռն եւ եհան զսուր իւր եւ եհար զծառայ քահանայապետին, եւ ի բաց եհան զունկն նորա։ 52Յայնժամ ասէ ցնա Յիսուս. Դարձո զսուր քո ի տեղի իւր, զի ամենեքեան որ սուր առնուցուն՝ սրով անկանիցին։ 53Թէ համարիցիս թէ ո՞չ կարիցեմ աղաչել զՀայր իմ, եւ հասուցանիցէ ինձ այժմ այսր աւելի քան զերկոտասան գունդս հրեշտակաց։ 54Այլ զիա՞րդ լնուցուն գիրք թէ այսպէս պարտ է լինել։
55Յայնժամ ասաց Յիսուս ցամբոխն. Իբրեւ ի վերայ աւազակի՞ ելէք սուսերօք եւ բրօք ունել զիս. հանապազ առ ձեզ ի տաճարին նստէի եւ ուսուցանէի, եւ ոչ կալայք զիս։ 56Այլ այս ամենայն եղեւ զի լցցին գիրք մարգարէիցն։ Յայնժամ աշակերտքն ամենեքին թողին զնա եւ փախեան։
57Իսկ նոցա կալեալ զՅիսուս՝ ածին առ Կայիափա քահանայապետ, ուր դպիրքն եւ ծերք ժողովեալ էին։ 58Եւ Պետրոս զհետ նորա երթայր բացագոյն մինչեւ ի սրահ քահանայապետին, եւ մտեալ ի ներքս՝ նստէր ընդ սպասաւորսն տեսանել զկատարածն։ 59Իսկ քահանայապետքն եւ ամենայն ատեանն խնդրէին սուտ վկայութիւն զՅիսուսէ, զի սպանցեն զնա. 60եւ ոչ գտանէին ի բազմաց սուտ վկայիցն մատուցելոց. յետոյ մատուցեալ երկու սուտ վկայք, 61ասէին թէ՝ Սա ասէր. Կարող եմ քակել զտաճարն Աստուծոյ, եւ զերիս աւուրս շինել։ 62Եւ յարուցեալ քահանայապետն ասէ ցնա. Չտա՞ս ինչ պատասխանի, զի՞նչ դոքա ամբաստանեն զքէն։ 63Եւ Յիսուս լուռ կայր։ Պատասխանի ետ քահանայապետն եւ ասէ ցնա. Երդմնեցուցանեմ զքեզ յԱստուած կենդանի, զի ասասցես մեզ՝ թէ դո՞ւ ես Քրիստոսն Որդի Աստուծոյ։ 64Ասէ ցնա Յիսուս. Դու ասացեր. բայց ասեմ ձեզ. Յայսմ հետէ տեսանիցէք զՈրդի մարդոյ նստեալ ընդ աջմէ Զօրութեանն եւ եկեալ ընդ ամպս երկնից։ 65Յայնժամ քահանայապետն պատառեաց զհանդերձս իւր, եւ ասէ. Հայհոյեաց, զի՞ եւս պիտոյ են մեզ վկայք, ահա արդ լուայք զհայհոյութիւն դորա. 66զի՞նչ հաճոյ է ձեզ։ Նոքա պատասխանի ետուն եւ ասեն. Մահապարտ է։ 67Յայնժամ թքին ընդ երեսս նորա եւ կռփեցին զնա, եւ ոմանք ապտակեցին, եւ ասեն. 68Մարգարեաց մեզ, Քրիստոսդ, ո՞վ է որ եհարն զքեզ։
69Իսկ Պետրոս նստէր արտաքոյ ի գաւթին. մատեաւ առ նա աղախին մի եւ ասէ. Եւ դու ընդ Յիսուսի Գալիլեացւոյ էիր։ 70Նա ուրացաւ առաջի ամենեցուն եւ ասէ թէ՝ Ոչ գիտեմ զինչ խօսիսդ։ 71Եւ իբրեւ ել նա արտաքս քան զդուռնն, ետես զնա այլ կին մի, եւ ասէ ցայնոսիկ որ անդն կային. Եւ սա ընդ Յիսուսի Նազովրեցւոյ էր։ 72Եւ դարձեալ ուրացաւ երդմամբ թէ՝ Ոչ գիտեմ զայրն։ 73Եւ յետ սակաւ միոյ մատուցեալ որք կայինն անդ՝ ասեն ցՊետրոս. Արդարեւ եւ դու ի նոցանէ ես, քանզի եւ խօսք քո յայտ առնեն զքեզ։ 74Յայնժամ սկսաւ նզովել եւ երդնուլ թէ՝ Ոչ գիտեմ զայրն։ Եւ իսկոյն հաւ խօսեցաւ։ 75Եւ յիշեաց Պետրոս զբանն Յիսուսի զոր ասաց թէ՝ Մինչչեւ հաւու խօսեալ իցէ, երիցս ուրասցիս զիս։ Եւ ելեալ արտաքս՝ ելաց դառնապէս։