Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 2
2
Աղոթել բոլոր մարդկանց համար
1Արդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթք, խնդրանք, պաղատանք, գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար, 2մանավանդ թագավորների ու բոլոր նրանց համար, ովքեր իշխանության գլուխ են կանգնած, որպեսզի մեր կյանքը վարենք խաղաղությամբ ու հանդարտությամբ, կատարյալ աստվածապաշտությամբ և սրբությամբ։ 3Որովհետև այդ է բարին ու ընդունելին Աստծու՝ մեր Փրկչի առաջ։ 4Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը։ 5Արդարև, մե՛կ Աստված կա և մե՛կ միջնորդ Աստծու և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս մարդը, 6որն ինքն իրեն տվեց որպես փրկագին բոլորի համար։ Սա եղավ վկայությունն իր ժամանակների, 7որի համար ես կարգվեցի քարոզիչ և առաքյալ (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով և չեմ ստում), հեթանոսների ուսուցիչ՝ հավատով և ճշմարտությամբ։
8Ուզում եմ, որ ամեն տեղ, երբ տղամարդիկ աղոթեն, վեր պարզեն մաքուր ձեռքեր, առանց բարկության և երկմտության։ 9Նույնպես և կանայք իրենց թող զարդարեն խոնարհության զարդերով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ, զարդարվեն ոչ թե մարգարիտով ընդելուզված ոսկյա հյուսքերով կամ պճնազարդ զգեստներով, 10այլ բարի գործերով, ինչպես վայել է այն կանանց, որոնք հանձն են առել աստվածապաշտությունը։ 11Կինը հավաքույթի ժամանակ թող լսի և ուսանի լռությամբ և ամենայն հնազանդությամբ։ 12Թույլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի տղամարդուն կամ հեղինակություն բանեցնի նրա վրա, այլ թող լուռ մնա, 13որովհետև նախ Ադամն ստեղծվեց և ապա՝ Եվան։ 14Եվ Ադամը չխաբվեց, այլ կինը խաբվեց և հանցանք գործեց։ 15Բայց և այնպես նա էլ կփրկվի որդեծնության համար, եթե հարատևի պարկեշտությամբ հավատի, սիրո և սրբության մեջ։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն