Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 3
3
Տիմոթեոսի առաքումը Թեսաղոնիկե
1Ահա թե ինչու այլևս չհամբերելով՝ որոշեցինք առանձին մնալ Աթենքում, 2իսկ Տիմոթեոսին՝ մեր եղբորն ու Աստծու գործակցին Քրիստոսի Ավետարանի մեջ ուղարկեցինք՝ ձեզ ամրապնդելու և քաջալերելու ձեր հավատի մեջ, 3որպեսզի չխոտորվեք այս նեղությունների մեջ։ Որովհետև դուք ինքներդ գիտեք, որ ճիշտ այս բանի համար ենք սահմանված։ 4Երբ ձեզ մոտ էինք, նախապես ձեզ ասում էինք, որ նեղություններ են հասնելու մեզ վրա, ինչպես որ իրականում եղավ, և տեսաք։ 5Դրա համար ես էլ, չկարողանալով այլևս համբերել, մարդ ուղարկեցի՝ տեղեկանալու ձեր հավատի մասին, այն մտավախությամբ, որ փորձիչը գուցե ձեզ էլ է փորձել, և մեր աշխատանքն իզուր է անցել։
6Բայց հիմա, երբ Տիմոթեոսը ձեր մոտից մեզ մոտ եկավ և ձեր հավատի ու սիրո բարի լուրն ավետեց մեզ, և որ միշտ մեր բարի հիշատակն եք պահում ձեր մտքում և ցանկանում եք մեզ տեսնել, ինչպես որ մենք էլ ձեզ, 7եղբայրնե՛ր, ձեր մասին մեր բոլոր վշտերի ու նեղությունների մեջ մխիթարվեցինք ձեր հավատով, 8որովհետև հիմա մենք կյանք ենք ունենում, երբ դուք հաստատ եք մնում Տիրոջով։ 9Ինչպիսի՞ գոհություն կարող ենք մատուցել Աստծուն ձեզ համար, այն ամբողջ ուրախության համար, որ ունեցանք Աստծու առաջ ձեզ համար։ 10Գիշեր-ցերեկ թախանձագին աղոթում ենք, որ կարողանանք տեսնել ձեր երեսը և լրացնենք այն, ինչ պակասում է ձեր հավատին։
11Սակայն Աստված ինքը՝ մեր Հայրը, և մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, թող ուղղեն մեր ճանապարհը դեպի ձեզ։ 12Եվ Տերն ինքը թող աճեցնի և առատացնի ձեր սերը միմյանց և բոլորի հանդեպ, ինչպես որ մերն էլ՝ ձեր հանդեպ, 13որպեսզի ձեր սրտերը ամրապնդի, դարձնի անարատ սրբության մեջ, Աստծու՝ մեր Հոր առաջ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ՝ իր բոլոր սրբերով հանդերձ։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն