ՂԵՒՏԱԿԱՆ Գլուխ ԺԱ

Գլուխ ԺԱ
1 Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ընդ Ահարոնի եւ ասէ. 2Խօսեցարուք ընդ որդիսդ Իսրայելի եւ ասացէք. Այս անասունք են զոր ուտիցէք յամենայն անասնոց որ են ի վերայ երկրի։ 3Զամենայն անասուն թաթահերձ եւ կճղակաւոր որոյ յերկուս բաժանեալ իցեն թաթքն եւ որոճիցէ, յանասնոց՝ զայն կերիջիք։ 4Բայց յայնցանէ մի՛ ուտիցէք, որք որոճիցեն եւ կճղակահերձ ո՛չ իցեն. ուղտ զի որոճայ եւ կճղակն ո՛չ բաժանի, պիղծ իցէ նա ձեզ։ 5Եւ նապաստակ զի որոճայ եւ թաթն ոչ բաժանի, պիղծ իցէ նա ձեզ։ 6Եւ ճագար զի որոճայ եւ թաթն ոչ բաժանի, պիղծ իցէ նա ձեզ։ 7Եւ խոզ զի թաթահերձ է եւ կճղակս ունի եւ որոճայ ոչ, պիղծ իցէ նա ձեզ։ 8Ի մսոյ նոցա մի՛ ուտիցէք, եւ ի գէշ նոցա մի՛ մերձենայցէք. քանզի պիղծ իցէ ձեզ այն։
9Եւ այս է զոր ուտիցէք յամենայնէ որ ի ջուրս իցեն. ամենայնի որոյ իցեն թեւք եւ թեփ ի ջուրս եւ ի ծովս եւ ի վտակս, զայնս ուտիցէք։ 10Եւ ամենայնի որոյ ոչ իցեն թեւք եւ թեփ #11։10 ՅԵբր. պակասէի ջուրս եւ՝՝ ի ծովս եւ ի վտակս, մի՛ ուտիցէք, յամենայնէ զոր ջուրքն բղխիցեն, եւ յամենայն շնչոյ կենդանւոյ որ ի ջուրս. քանզի պիղծ է այն, պիղծ լինիցի ձեզ։ 11Ի մսոց նոցա մի՛ ուտիցէք, եւ ի մեռելոց նոցա գարշեսջիք։ 12Զի ամենայնի որոց ոչ իցեն թեւք եւ թեփ որ ի ջուրս իցեն, պիղծ իցէ ձեզ այն։
13Եւ այս իցեն ի թռչնոց յորոց գարշիջիք, եւ ոչ ուտիցի, այլ պիղծ իցէ ձեզ. արծուի, եւ պասկուճ, եւ գետարծուի, 14եւ անգղ, եւ ցին, #11։14 Եբր. ըստ ազգի իւրում. այսպէս եւ ի ներքոյեւ որ ինչ նման իցէ նոցա՝՝, 15եւ ագռաւ, եւ որ ինչ նման իցէ նմա, 16եւ ջայլեամն, եւ բու, եւ որոր, եւ որ ինչ նման իցէ նոցա, եւ բազէ, եւ որ ինչ նման իցէ նմա, 17եւ հաւապատիր, եւ հողամաղ, եւ քաջահաւ, 18եւ սոխակ, եւ հաւալուսն, եւ կարապ, 19եւ արագիլ, եւ քարադր, եւ որ ինչ նման իցէ նոցա, եւ յոպոպ, եւ չիղջ։
20Եւ ամենայն զեռուն թռչուն որ գնայցէ ի չորս՝ պիղծ եղիցի ձեզ։ 21Այլ զայն ուտիցէք ի զեռնոց թռչնոց որ գնայցեն ի չորս. որոյ իցեն կարթք ի վերոյ քան զոտս ոստոստել նոքօք յերկրէ։ 22Եւ այս իցէ զոր ուտիցէք ի նոցանէ. զջորեակդ, եւ որ ինչ նման է նմա. եւ զխարագուլ, եւ որ ինչ նման է նմա. եւ զմարախ, եւ որ ինչ նման է նմա. եւ զօձամարտ, եւ որ ինչ նման իցէ նմա։ 23Ամենայն զեռուն թռչուն, որոյ իցեն չորք ոտք, պիղծ իցէ ձեզ։ 24Մի՛ նոքօք պղծիցիք. ամենայն որ մերձենայցէ ի մեռեալ նոցա՝ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ։ 25Եւ ամենայն որ բառնայցէ զմեռեալ նոցա, լուասցէ զձորձս իւր, եւ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ։ 26Յամենայն անասնոց որ կճղակահերձ իցէ եւ մագիլս սփռիցէ եւ որոճիցէ ոչ, պիղծ լիցի ձեզ այն ամենայն. որ մերձեսցի ի մեռեալ նոցա՝ պիղծ լիցի #11։26 ՅԵբր. պակասէմինչեւ ցերեկոյ՝՝։
27Եւ ամենայն որ գնայցէ ի ձեռս իւր, յամենայն գազանաց որ գնայցէ ի չորս, պիղծ լիցի ձեզ այն. ամենայն որ մերձեսցի ի մեռեալ նոցա՝ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ։ 28Եւ որ բառնայցէ ի մեռելոյ նոցա, լուասցէ զձորձս իւր, եւ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ. զի այն ամենայն պիղծ իցէ ձեզ։
29Եւ այս իցէ ձեզ պիղծ յամենայն սողնոց որ սողիցին ի վերայ երկրի. աքիս եւ մուկն եւ #11։29 Եբր. տիտեռն ըստ ազգի իւրումտիտեռն յոստին՝՝, 30եւ մկնաքիս եւ գետնառեւծ եւ կովադիաց եւ մողէզ եւ խլուրդ։ 31Այն ամենայն պիղծ իցէ ձեզ յամենայն սողնոց որ սողին ի վերայ երկրի. ամենայն որ մերձեսցի ի մեռեալ նոցա՝ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ։
32Եւ յամենայնի յորոյ վերայ անկանիցի ի մեռելոյ նոցա՝ պիղծ լիցի. յամենայն փայտեղէն անօթոյ կամ ի հանդերձէ կամ ի մաշկէ կամ ի քրձէ, ամենայն անօթ յորում գործ ինչ գործիցի ի նմա, ի ջուր թացցի եւ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ, եւ ապա սուրբ լինիցի։ 33Եւ ամենայն անօթ խեցեղէն յոր անկանիցի ինչ ի նոցանէ, եւ որ ինչ ի ներքսն կայցէ, պիղծ լիցի, եւ զայն բեկանիջիք։ 34Եւ ամենայն կերակուր որ ուտիցի, եւ անկանիցի ի վերայ նորա ի ջրոյ անտի, պիղծ լիցի. եւ ամենայն ըմպելի որ ըմպիցի յամենայն ամանի՝ պիղծ լիցի։ 35Եւ ամենայն յոր ինչ անկանիցի ի մեռելոյ նոցա՝ պիղծ լիցի. եւ թոնիրք եւ կասկարայք քակեսցին. քանզի պղծեալ են, եւ պիղծք իցեն ձեզ։ 36Բաց #11։36 Եբր. աղբեւրք եւ գուբք, ջրակոյտքյաղբերաց ջրոց եւ ի ջրհորոց եւ ի ջրակուտաց, որ՝՝ սուրբ լինիցին ձեզ, եւ ամենայն որ մերձենայցէ #11։36 Եբր. ի մեռելոտիի պղծութիւնս շնչոյ մեռելոյ՝՝ նոցա, պիղծ լիցի։ 37Իսկ եթէ անկանիցի ինչ ի մեռելոյ նոցա ի վերայ ամենայն սերման սերմանելոյ որ սերմանիցի, սուրբ լիցի։ 38Ապա թէ հեղուցու ջուր ի վերայ ամենայն սերման, եւ անկանիցի ինչ անդր ի մեռելոյ նոցա, անսուրբ լիցի ձեզ։
39Եւ եթէ մեռանիցի ինչ յանասնոց որ ձեզ ուտելի են, որ մերձենայցէ ի մեռեալ նոցա՝ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ։ 40Եւ #11։40 Եբր. որ ուտիցէ ի մեռելոյ նոցա՝ լուասցէ զձորձս իւր եւ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ, եւ որոր բառնայցէ ի մեռելոյ նոցա՝ լուասցէ զձորձս իւր, եւ պղծեալ լիցի մինչեւ ցերեկոյ։
41Եւ ամենայն սողուն որ սողի ի վերայ երկրի, պիղծ լիցի ձեզ, եւ մի՛ կերիցի։ 42Ամենայն որ սողի ի վերայ որովայնի իւրոյ, եւ ամենայն որ գնայցէ ի չորս, մինչեւ ցամենայն բազմոտանիս, յամենայն զեռնոց որ զեռայցեն ի վերայ երկրի, մի՛ ուտիցէք. զի պիղծ է այն ձեզ. 43եւ մի՛ գարշեցուցանիցէք զանձինս ձեր ամենայն սողնովք որ սողիցին ի վերայ երկրի. եւ մի՛ պղծիցիք նոքօք, եւ մի՛ լինիցիք անսուրբ նոքօք։ 44Ես եմ Տէր Աստուած ձեր. եւ սրբիցիք եւ սուրբք լինիցիք, զի սուրբ եմ ես #11։44 ՅԵբր. պակասէՏէր Աստուած ձեր՝՝. եւ մի՛ պղծիցէք զանձինս ձեր ամենայն զեռնովք որ շարժիցին ի վերայ երկրի։ 45Զի ես եմ Տէր #11։45 ՅԵբր. պակասէԱստուած որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց լինել ձեզ Աստուած, եւ եղիջիք սուրբք, զի ես սուրբ եմ։
46Այս օրէն լինիցի վասն անասնոց եւ թռչնոց եւ ամենայն շնչոյ որ շրջիցի ի ջուրս, եւ ամենայն շնչոյ որ շրջիցի ի վերայ երկրի. 47որոշել ի մէջ սրբոյն եւ ի մէջ անսրբոյն, եւ խելամուտ առնել զորդիսդ Իսրայելի ի մէջ ուտելեացն կենդանածնաց եւ ի մէջ չուտելեաց անասնոց։

Označeno

Deli

Kopiraj

None

Želiš, da so tvoji poudarki shranjeni v vseh tvojih napravah? Registriraj se ali se prijavi