ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:46-47
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2:46-47 ՆԷԱ
Ամեն օր վաղ առավոտյան միասին էին գնում տաճար, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ իրենց կերակուրը ճաշակելով։ Սրտի պարզությամբ օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ հարգանք էին վայելում։ Եվ Տերն օրեցօր նրանց խմբին փրկվածների էր ավելացնում։