Logo de YouVersion
Icono de búsqueda

Եբրայեցիներին 11:24-27

Եբրայեցիներին 11:24-27 ՆՎԱԱ

Հավատով էր, որ երբ Մովսեսը մեծացավ, հրաժարվեց փարավոնի դստեր որդի կոչվելուց։ Նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ չարչարվել, քան թե միառժամանակ մեղսավոր վայելքներ ունենալ. Քրիստոսի նախատինքը Եգիպտոսի առատ գանձերից ավելի մեծ հարստություն համարեց, որովհետև վարձի հատուցում էր ակնկալում։ Հավատով նա թողեց Եգիպտոսը՝ թագավորի բարկությունից չվախենալով, որովհետև համբերեց, իբրև թե տեսնում էր Անտեսանելիին։