1
ԾՆՆԴՈՑ 50:20
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Թեպետ դուք խորհեցիք իմ դեմ չարիք գործել, բայց Աստված խորհեց այն փոխել բարիքի, որպեսզի աներ այն, ինչ եղավ այսօր, այսինքն՝ շատ ժողովուրդ ապրեցներ։
Comparar
Explorar ԾՆՆԴՈՑ 50:20
2
ԾՆՆԴՈՑ 50:19
Հովսեփն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, մի՞թե ես Աստծու փոխանորդն եմ։
Explorar ԾՆՆԴՈՑ 50:19
3
ԾՆՆԴՈՑ 50:21
Եվ հիմա մի՛ վախեցեք, ես կկերակրեմ ձեզ ու ձեր երեխաներին»։ Եվ մխիթարեց նրանց ու քաղցրությամբ խոսեց։
Explorar ԾՆՆԴՈՑ 50:21
4
ԾՆՆԴՈՑ 50:17
"Հիմա շնո՛րհ արա քո եղբայրներին, ների՛ր նրանց հանցանքն ու մեղքը, որովհետև քեզ չարություն արեցին"”։ Հիմա աղաչում ենք, ների՛ր քո հոր Աստծու ծառաների հանցանքը»։ Հովսեփը լաց եղավ իրեն ասված նրանց այս խոսքերի համար։
Explorar ԾՆՆԴՈՑ 50:17
5
ԾՆՆԴՈՑ 50:24
Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ահա ես մեռնում եմ. Աստված անպայման կայցելի ձեզ, կհանի ձեզ այս երկրից և կտանի այն երկիրը, որ երդվեց տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին»։
Explorar ԾՆՆԴՈՑ 50:24
6
ԾՆՆԴՈՑ 50:25
Հովսեփը երդում անել տվեց Իսրայելի որդիներին՝ ասելով. «Աստված անպայման կայցելի ձեզ. իմ ոսկորներն այստեղից հանե՛ք»։
Explorar ԾՆՆԴՈՑ 50:25
7
ԾՆՆԴՈՑ 50:26
Հովսեփը մեռավ հարյուր տասը տարեկան հասակում։ Նրան զմռսեցին ու դրեցին մի տապանի մեջ Եգիպտոսում։
Explorar ԾՆՆԴՈՑ 50:26
Inicio
Biblia
Planes
Vídeos