1
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:12
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ այլ անուն, որով մենք կարողանանք փրկվել»։
አወዳድር
{{ጥቅስ}} ያስሱ
2
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:31
Եվ մինչ նրանք աղոթքի մեջ էին, շարժվեց այն տեղը, որտեղ նրանք հավաքված էին։ Ամենքը լցվեցին Սուրբ Հոգով և Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ։
3
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:29
Եվ այժմ, Տե՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին և քո ծառաներին ամենայն համարձակությամբ քո խո՛սքը խոսել տուր.
4
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:11
“Սա է ձեզնից՝ շինողներիցդ անարգված այն վեմը, որ անկյունաքար դարձավ” ։
5
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:13
Պետրոսի և Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և հասկանալով, որ նրանք տգետ և անուս մարդիկ են, զարմացան, որովհետև նրանց արդեն իբրև Հիսուսի հետևորդի էին ճանաչում։
6
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4:32
Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր։ Եվ նրանցից ոչ ոք չէր ասում, թե իր ինչքերն իրենն են, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր։
ቤት
መጽሐፍ ቅዱስ
እቅዶች
ቪዲዮዎች