ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 13
13
Հնազանդություն իշխանություններին
1Ամեն մարդ թող հնազանդվի իշխանությանը, որի ներքո է, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։ 2Այնպես որ ով հակառակ է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակ, և նրանք, ովքեր հակառակ են, իրենց վրա դատապարտություն են ընդունում։ 3Իշխանավորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ չար գործերի։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ, բարի՛ք գործիր, և նրանից գովասանք կստանաս, 4որովհետև նա Աստծու պաշտոնյա է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև զուր տեղը չէ սուրը մեջքին կրում։ Աստծու սպասավոր է նա՝ բարկությամբ պատժելու նրան, ով չարիք է գործում։ 5Ահա թե ինչու պետք է հնազանդվել, ոչ միայն բարկության վախից, այլև խղճի հանգստության համար։ 6Դրա համար նաև հարկ եք վճարում, որովհետև նրանք Աստծու սպասավորներ են՝ այդ բանը հոգալու համար։ 7Արդ, յուրաքանչյուրին վճարե՛ք իրեն հասանելիքը՝ որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը։
Սեր միմյանց նկատմամբ
8Եվ ոչ մեկի պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ով սիրի ընկերոջը, Աստծու օրենքը կատարած կլինի։ 9Պատվիրանները՝
«Մի՛ շնացիր»,
«Մի՛ սպանիր»,
«Մի՛ գողացիր»,
«Սուտ մի՛ վկայիր»,
«Մի՛ ցանկացիր» (Ելք 20.14, 13, 15-17, Բ Օր. 5.17-21)
և ուրիշ ինչ պատվիրան էլ որ կա, հետևյալ խոսքի մեջ են խտացված. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։ 10Սերն ընկերոջ հանդեպ չարիք չի գործում. Օրենքի լրումը սերն է։ 11Եվ սա իմացե՛ք ժամանակի առումով, որովհետև ճիշտ ժամանակն է քնից արթնանալու, որովհետև փրկությունն այժմ մեզ ավելի մոտ է, քան երբ հավատացինք։ 12Գիշերն անցավ, և ցերեկը մոտեցավ։ Ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը։ 13Ինչպես ցերեկով, շարժվենք առաքինությամբ, ոչ թե անառակությամբ ու հարբեցողությամբ, ոչ թե անկողնային խառնակությամբ ու պղծությամբ, ոչ թե նախանձով ու հակառակությամբ։ 14Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով և մարմնի մասին հոգ մի՛ տարեք՝ ցանկությունները գոհացնելու համար։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն