ԲԱՐՈՒՔ 5
5
1Ո՛վ Երուսաղեմ,
հանի՛ր քո սգի ու ողբի հանդերձը
և հավիտյա՛ն հագիր Աստծու փառքի վայելչությունը։
2Գցի՛ր քեզ վրա արդարության վերարկուն Աստծուց
և դի՛ր քո գլխին Հավիտենականի փառքի խույրը։
3Քանի որ Աստված երկնքի ներքո ցույց կտա քո ամբողջ պայծառությունը,
4և քեզ հավիտենական անուն կդրվի Աստծուց՝
«Խաղաղություն, արդարություն և աստվածպաշտության փառք»։
5Ելի՛ր, Երուսաղե՛մ,
կանգնի՛ր բարձունքի վրա,
նայի՛ր արևելք ու տե՛ս
Սուրբի խոսքով արևելքից մինչև արևմուտք հավաքված քո որդիներին՝
Աստծուց հիշված լինելու համար զվարճացած։
6Քանի որ քեզնից դուրս ելան ոտքով՝
թշնամիներից քշվելով,
բայց Աստված նրանց քեզ մոտ կբերի փառքով բարձրացած,
ինչպես թագավորության գահը։
7Արդ Աստված հրաման տվեց,
որ բոլոր բարձր լեռներն ու հավերժական բլուրները խոնարհվեն,
և ձորերը լցվեն՝ երկիրը հարթեցնելու համար,
որպեսզի Իսրայելն Աստծու փառքի համար ապահով ընթանա։
8Եվ բոլոր անտառները և ամեն մի անուշաբույր ծառ
Աստծու հրամանով հովանի կլինեն Իսրայելին,
9քանի որ Աստված կառաջնորդի Իսրայելին ուրախությամբ,
իր փառքի լույսով,
ողորմությամբ և իր արդարությամբ հանդերձ։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն