1
ՄԱՏԹԵՈՍ 7:7
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Խնդրե՛ք, և ձեզ կտրվի, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեր առաջ կբացվի
對照
探尋 ՄԱՏԹԵՈՍ 7:7
2
ՄԱՏԹԵՈՍ 7:8
որովհետև, ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, նրա առաջ կբացվի։
探尋 ՄԱՏԹԵՈՍ 7:8
3
ՄԱՏԹԵՈՍ 7:24
Ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և գործադրում դրանք, կնմանվի իմաստուն մարդուն, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։
探尋 ՄԱՏԹԵՈՍ 7:24
4
ՄԱՏԹԵՈՍ 7:12
«Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև հենց սա են Օրենքն ու մարգարեները»։
探尋 ՄԱՏԹԵՈՍ 7:12
5
ՄԱՏԹԵՈՍ 7:14
Որքա՜ն անձուկ է այն դուռը և նեղ՝ այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, և քիչ են նրանք, ովքեր գտնում են այն»։
探尋 ՄԱՏԹԵՈՍ 7:14
6
ՄԱՏԹԵՈՍ 7:13
«Մտեք նե՛ղ դռնով. որքա՜ն ընդարձակ է այն դուռը և լայն՝ այն ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և շատ են նրանք, ովքեր մտնում են դրանով։
探尋 ՄԱՏԹԵՈՍ 7:13
7
ՄԱՏԹԵՈՍ 7:11
Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքան ևս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են Նրան»։
探尋 ՄԱՏԹԵՈՍ 7:11
8
ՄԱՏԹԵՈՍ 7:1-2
«Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։
探尋 ՄԱՏԹԵՈՍ 7:1-2
9
ՄԱՏԹԵՈՍ 7:26
Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և չի գործադրում դրանք, կնմանվի հիմար մարդուն, որն իր տունը ավազի վրա կառուցեց։
探尋 ՄԱՏԹԵՈՍ 7:26
10
ՄԱՏԹԵՈՍ 7:3-4
Ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպե՞ս ես ասում եղբորդ. “Թո՛ղ շյուղը հանեմ քո աչքի միջից”, երբ ահա քո աչքի մեջ գերան կա։
探尋 ՄԱՏԹԵՈՍ 7:3-4
11
ՄԱՏԹԵՈՍ 7:15-16
«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են։ Իրենց պտղի՛ց կճանաչեք նրանց։ Մի՞թե փշից խաղող կքաղեն կամ տատասկից՝ թուզ։
探尋 ՄԱՏԹԵՈՍ 7:15-16
12
ՄԱՏԹԵՈՍ 7:17
Այսպես ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, և վատ ծառ՝ վատ պտուղ։
探尋 ՄԱՏԹԵՈՍ 7:17
13
ՄԱՏԹԵՈՍ 7:18
Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, և ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։
探尋 ՄԱՏԹԵՈՍ 7:18
14
ՄԱՏԹԵՈՍ 7:19
Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում։
探尋 ՄԱՏԹԵՈՍ 7:19
首頁
聖經
計畫
視訊