1
ՄԱՏԹԵՈՍ 13:23
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Իսկ բարեբեր հողի վրա սերմանվածն այն է, որ երբ մեկը լսում է խոսքը և հասկանում է, պտուղ է տալիս. մեկը՝ հարյուր, մեկը՝ վաթսուն, և մեկը՝ երեսուն»։
對照
ՄԱՏԹԵՈՍ 13:23 探索
2
ՄԱՏԹԵՈՍ 13:22
Իսկ փշերի մեջ սերմանվածն այն է, որ մեկը լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։
ՄԱՏԹԵՈՍ 13:22 探索
3
ՄԱՏԹԵՈՍ 13:19
Ամեն մեկից, ով լսում է արքայության խոսքը և չի հասկանում, չարը գալիս հափշտակում է նրա սրտում սերմանվածը։ Դա այն է, որ ճանապարհի եզրին սերմանվեց։
ՄԱՏԹԵՈՍ 13:19 探索
4
ՄԱՏԹԵՈՍ 13:20-21
Ապառաժի վրա սերմանվածն այն է, որ երբ մեկը լսում է խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում է այն։ Բայց քանի որ իր մեջ արմատներ չունի, այլ ժամանակավոր է հավատում, խոսքի պատճառով եղած նեղության ու հալածանքի ժամանակ անմիջապես գայթակղվում է։
ՄԱՏԹԵՈՍ 13:20-21 探索
5
ՄԱՏԹԵՈՍ 13:44
«Երկնքի արքայությունը նաև նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտնում է ու թաքցնում և ուրախությունից գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի, և գնում է այդ արտը։
ՄԱՏԹԵՈՍ 13:44 探索
6
ՄԱՏԹԵՈՍ 13:8
Մի ուրիշ մաս էլ ընկավ բարեբեր հողի վրա և պտուղ տվեց. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ։
ՄԱՏԹԵՈՍ 13:8 探索
7
ՄԱՏԹԵՈՍ 13:30
Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձքը, և հունձքի ժամանակ կասեմ հնձողներին. “Նախ որո՛մը քաղեք և խրձե՛ր կազմեք այրելու համար, ապա ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանների մեջ”»։
ՄԱՏԹԵՈՍ 13:30 探索
主頁
聖經
計劃
影片