ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹԵԱՄԲ ՅՈՒՆԱԿԱՆ ԲՆԱԳՐԻՆ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂՏԱՏԼԵԱՆ 1895 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ Գլուխ Ե

Գլուխ Ե
ԲԳ.
1Եւ տեսեալ զժողովուրդսն՝ ել ի լեառն. եւ իբրեւ նստաւ անդ, մատեան առ նա աշակերտք նորա. 2եւ բացեալ զբերան իւր ուսուցանէր զնոսա եւ ասէր.
3Երանի աղքատաց հոգւով, զի նոցա է արքայութիւն երկնից։ 4Երանի սգաւորաց, զի նոքա մխիթարեսցին։ 5Երանի հեզոց, զի նոքա ժառանգեսցեն զերկիր։ 6Երանի որ քաղցեալ եւ ծարաւի իցեն արդարութեան, զի նոքա յագեսցին։ 7Երանի ողորմածաց, զի նոքա ողորմութիւն գտցեն։ 8Երանի այնոցիկ որ սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն։ 9Երանի խաղաղարարաց, զի նոքա որդիք Աստուծոյ կոչեսցին։ 10Երանի որ հալածեալ իցեն վասն արդարութեան, զի նոցա է արքայութիւն երկնից։ 11Երանի է ձեզ յորժամ նախատիցեն զձեզ եւ հալածեսցեն, եւ ասիցեն զամենայն բան չար զձէնջ սուտ վասն իմ. 12ցնծացէք եւ ուրախ լերուք, զի վարձք ձեր բազում են յերկինս. զի այսպէս հալածեցին զմարգարէսն որ յառաջ քան զձեզ էին։
13Դուք էք աղ երկրի. ապա թէ աղն անհամի, ի՞ւ յաղիցի. ոչ իմիք ազդիցէ այնուհետեւ, բայց եթէ ընկենուլ արտաքս եւ կոխան լինել ի մարդկանէ։ 14Դուք էք լոյս աշխարհի. ոչ կարէ քաղաք թաքչել որ ի վերայ լերին կայցէ։ 15Եւ ոչ լուցանեն ճրագ եւ դնեն ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի, եւ լոյս տայ ամենեցուն որ ի տանն իցեն։ 16Այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր առաջի մարդկան, որպէս զի տեսցեն զգործս ձեր բարիս, եւ փառաւորեսցեն զՀայր ձեր որ յերկինս է։
ԲԴ.
17Մի՛ համարիք եթէ եկի լուծանել զօրէնս կամ զմարգարէս. ոչ եկի լուծանել, այլ լնուլ։ 18Ամէն ասեմ ձեզ. Մինչեւ անցցեն երկինք եւ երկիր, յովտ մի #5։18 Յոյնն. կամ նշանախեց միոր նշանախեց մի է՝՝ ոչ անցցէ յօրինացն եւ ի մարգարէից մինչեւ ամենայն եղիցի։ 19Որ ոք լուծցէ մի ինչ ի պատուիրանացս յայսցանէ ի փոքունց եւ ուսուսցէ այնպէս զմարդիկ՝ փոքր կոչեսցի յարքայութեան երկնից. իսկ որ արասցէ եւ ուսուսցէ՝ նա մեծ կոչեսցի յարքայութեան երկնից։ 20Բայց ասեմ ձեզ, զի՝ Եթէ ոչ առաւելուցու արդարութիւն ձեր աւելի քան զդպրացն եւ զփարիսեցւոց, ոչ մտանիցէք յարքայութիւն երկնից։
21Լուարուք զի ասացաւ առաջնոցն թէ՝ Մի՛ սպանաներ. զի որ սպանանիցէ՝ պարտական լիցի դատաստանի։ 22Այլ ես ասեմ ձեզ եթէ. Ամենայն որ բարկանայ եղբօր իւրում տարապարտուց՝ պարտաւոր լիցի դատաստանի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր Յիմար՝ պարտաւոր լիցի ատենի. եւ որ ասիցէ ցեղբայր իւր Մորոս՝ պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն։ 23Եթէ մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյ, եւ անդ յիշեսցես եթէ եղբայր քո ունիցի ինչ խէթ զքէն, 24թող զպատարագն քո առաջի սեղանոյն, եւ երթ նախ հաշտեաց ընդ եղբօր քում, եւ ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո։ 25Լեր իրաւախոհ ընդ ոսոխի քում վաղագոյն, մինչդեռ իցես ընդ նմա ի ճանապարհի. գուցէ մատնիցէ զքեզ ոսոխն դատաւորի. եւ դատաւորն՝ դահճի, եւ արկանիցիս ի բանտ։ 26Ամէն ասեմ քեզ, ոչ ելանիցես անտի մինչեւ հատուցանիցես զյետին նաքարակիտն։
27Լուարուք զի ասացաւ. Մի՛ շնար։ 28Բայց ես ասեմ ձեզ թէ՝ Ամենայն որ հայի ի կին մարդ առ ի ցանկանալոյ նմա՝ անդէն շնացաւ ընդ նմա ի սրտի իւրում։ 29Եթէ ակն քո աջ գայթակղեցուցանէ զքեզ, խլեա զնա եւ ընկեա ի քէն. զի լաւ է քեզ եթէ մի յանդամոց քոց կորիցէ, եւ մի՛ ամենայն մարմինդ քո անկանիցի ի գեհեն։ 30Եւ եթէ աջ ձեռն քո գայթակղեցուցանէ զքեզ, հատ զնա եւ ընկեա ի քէն. զի լաւ է քեզ եթէ մի յանդամոց քոց կորիցէ, եւ մի՛ ամենայն մարմինդ քո արկանիցի ի գեհեն։ 31Ապաքէն ասացաւ եթէ. Որ արձակիցէ զկին իւր՝ տացէ նմա զարձակմանն. 32բայց ես ասեմ ձեզ եթէ. Ամենայն որ արձակէ զկին իւր առանց բանի պոռնկութեան՝ նա տայ նմա շնալ, եւ որ զարձակեալն առնէ՝ շնայ։
33Դարձեալ լուարուք զի ասացաւ առաջնոցն. Մի՛ երդնուցուս սուտ, բայց հատուսցես Տեառն զերդմունս քո։ 34Այլ ես ասեմ ձեզ. Ամենեւին մի՛ երդնուլ, մի՛ յերկինս՝ զի աթոռ է Աստուծոյ, 35եւ մի՛ յերկիր՝ զի պատուանդան է ոտից նորա, եւ մի՛ յԵրուսաղէմ՝ զի քաղաք է մեծի Արքայի. 36եւ մի՛ ի գլուխ քո երդնուցուս, զի ոչ կարես մազ մի սպիտակ առնել կամ թուխ։ 37Այլ եղիցի ձեր բան՝ Այոն այո, եւ, Ոչն ոչ. զի աւելին քան զայն ի չարէն է։
38Լուարուք զի ասացաւ. Ակն ընդ ական եւ ատամն ընդ ատաման։ 39Այլ ես ասեմ ձեզ. Մի՛ կալ հակառակ չարին. այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո, դարձո նմա եւ զմեւսն։ 40Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո՝ թող ի նա եւ զբաճկոն քո։ 41Եւ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի՝ երթ ընդ նմա եւ երկուս։ 42Որում խնդրէ ի քէն՝ տուր. եւ որ կամի փոխ առնուլ ի քէն՝ մի՛ դարձուցաներ զերեսս։
43Լուարուք ապաքէն զի ասացաւ. Սիրեսցես զընկեր քո, եւ ատեսցես զթշնամին քո։ 44Այլ ես ասեմ ձեզ. Սիրեցէք զթշնամիս ձեր, օրհնեցէք զանիծիչս ձեր, բարի արարէք ատելեաց ձերոց, եւ աղօթս արարէք ի վերայ այնոցիկ որ լլկենն զձեզ եւ հալածեն. 45զի եղիջիք որդիք Հօր ձերոյ որ յերկինսն է. զի զարեգակն իւր ծագէ ի վերայ չարաց եւ բարեաց, եւ ածէ անձրեւ ի վերայ արդարոց եւ մեղաւորաց։ 46Զի եթէ սիրիցէք զայնոսիկ որ սիրենն զձեզ՝ զի՞նչ վարձք իցեն. ո՞չ ապաքէն եւ մաքսաւորք զնոյն գործեն։ 47Եւ եթէ տայցէք միայն ողջոյն #5։47 Բազումք. եղբարցբարեկամաց ձերոց, զի՞նչ աւելի առնէք. ո՞չ ապաքէն #5։47 Ոմանք. հեթանոսքմաքսաւորք #5։47 Ի Յունին պակասէեւ մեղաւորք՝՝ զնոյն գործեն։ 48Արդ եղերուք դուք կատարեալք, որպէս եւ Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է։