ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹԵԱՄԲ ՅՈՒՆԱԿԱՆ ԲՆԱԳՐԻՆ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂՏԱՏԼԵԱՆ 1895 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ Գլուխ ԺԸ
Գլուխ ԺԸ
1 Յայնմ աւուր մատեան աշակերտքն առ Յիսուս եւ ասեն. Ո՞վ իցէ #18։1 Ի Յունին պակասէի մէնջ մեծ յարքայութեան երկնից։ 2Եւ կոչեաց առ ինքն Յիսուս մանուկ մի, կացոյց զնա ի մէջ նոցա, 3եւ ասէ. Ամէն ասեմ ձեզ. Եթէ ոչ դարձջիք եւ լինիջիք իբրեւ զմանկտի, ոչ մտանիցէք յարքայութիւն երկնից։ 4Արդ որ խոնարհեցուցանէ զանձն իբրեւ զմանուկս զայս՝ նա է մեծ յարքայութեան երկնից։ 5Եւ որ ոք ընկալցի մանուկ մի այսպիսի յանուն իմ՝ զիս ընդունի։ 6Եւ որ ոք գայթակղեցուսցէ զմի ի փոքրկանցս յայսցանէ յիս հաւատացելոց՝ լաւ է նմա եթէ կախիցի երկան իշոյ ընդ պարանոց նորա, եւ ընկղմիցի ի խորս ծովու։ 7Վա՜յ աշխարհի գայթակղութեանց. հարկ է գալ գայթակղութեանց, բայց վա՜յ մարդոյն այնմիկ յոյր ձեռն գայցէ գայթակղութիւն։ 8Եթէ ձեռն քո կամ ոտն գայթակղեցուցանէ զքեզ, հատ զնա եւ ընկեա ի քէն. լաւ իցէ քեզ միաձեռանի կամ կաղ մտանել ի կեանս, քան երկուս ձեռս եւ երկուս ոտս ունել, եւ անկանել ի հուրն յաւիտենական։ 9Եւ եթէ ակն քո գայթակղեցուցանէ զքեզ, խլեա զնա եւ ընկեա ի քէն. լաւ իցէ քեզ միականի մտանել ի կեանս, քան երկուս աչս ունել եւ անկանել ի գեհեն հրոյն։
ԶԴ.
10Զգոյշ լերուք, մի՛ արհամարհիցէք զմի ի փոքրկանցս յայսցանէ. ասեմ ձեզ, զի հրեշտակք նոցա յերկինս հանապազ տեսանեն զերեսս Հօր իմոյ որ յերկինս է։ 11Զի եկն Որդի մարդոյ կեցուցանել զկորուսեալն։
12Զիա՞րդ թուի ձեզ. եթէ լինիցի մարդոյ հարեւր ոչխար եւ մոլորիցի մի ի նոցանէ, ո՞չ թողուցու զիննսուն եւ զինն ոչխարն ի լերինս, եւ երթիցէ խնդրիցէ զմոլորեալն։ 13Եւ եթէ լինիցի գտանել զնա, ամէն ասեմ ձեզ, զի ուրախ լինի ի վերայ նորա առաւել քան ի վերայ իննսուն եւ ինունցն որ չիցեն մոլորեալ։ 14Այսպէս ոչ են կամք առաջի Հօր #18։14 Ոմանք. ձերոյիմոյ որ յերկինս է, եթէ կորիցէ մի ի փոքրկանցս յայսցանէ։
15Եթէ մեղիցէ քեզ եղբայր քո, երթ յանդիմանեա զնա, յորժամ դու եւ նա միայն իցէք. եթէ լուիցէ քեզ, շահեցար զեղբայրն քո։ 16Ապա թէ ոչ լուիցէ քեզ, առ ընդ քեզ մեւս եւս կամ երկուս, զի ի բերանոյ երկուց եւ երից վկայից հաստատեսցի ամենայն բան։ 17Իսկ եթէ եւ նոցա ոչ լուիցէ, ասասջիր #18։17 Յոյնն. եկեղեցւոյնյեկեղեցւոջ. ապա թէ եւ եկեղեցւոյն ոչ լուիցէ, եղիցի քեզ իբրեւ զհեթանոսն եւ զմաքսաւոր։
18Ամէն ասեմ ձեզ. Զոր կապիցէք յերկրի՝ եղիցի կապեալ յերկինս, եւ զոր արձակիցէք յերկրի՝ եղիցի արձակեալ յերկինս։ 19Դարձեալ ասեմ ձեզ. Եթէ երկու ի ձէնջ միաբանիցեն յերկրի վասն ամենայն իրաց, զինչ եւ խնդրեսցեն՝ եղիցի նոցա ի Հօրէ իմմէ որ յերկինսն է։ 20Զի ուր իցեն երկու կամ երեք ժողովեալ յանուն իմ, անդ եմ ես ի մէջ նոցա։
21Յայնժամ մատեաւ առ նա Պետրոս եւ ասէ. Տէր, քանի՞ցս անգամ թէ մեղիցէ ինձ եղբայր իմ եւ թողից նմա, մինչեւ ցե՞ւթն անգամ։ 22Ասէ ցնա Յիսուս. Ոչ ասեմ քեզ թէ մինչեւ յեւթն անգամ, այլ մինչեւ յեւթանասնեկին եւթն։ 23Վասն այսորիկ նմանեցաւ արքայութիւն երկնից առն թագաւորի որ կամեցաւ համար առնուլ ի մէջ ծառայից իւրոց։ 24Եւ իբրեւ սկսաւ առնուլ, մատուցաւ առ նա պարտապան մի բեւր քանքարոյ։ 25Իբրեւ ոչ ունէր հատուցանել, հրամայեաց զնա վաճառել տէրն նորա, եւ զկին նորա եւ զորդիս եւ զամենայն որ զինչ եւ ունիցի, եւ հատուցանել։ 26Եւ անկեալ ծառայն երկիր պագանէր նմա եւ ասէր. #18։26 Ոմանք. Տէր, երկայնամիտԵրկայնամիտ լեր առ իս, եւ զամենայն հատուցից քեզ։ 27Գթացեալ տէր ծառային այնորիկ արձակեաց զնա, եւ զփոխն եթող նմա։ 28Եւ ելեալ ծառայն այն եգիտ զմի ի ծառայակցաց իւրոց որ պարտէր նմա հարեւր դահեկան. եւ կալեալ զնա խեղդէր եւ ասէր. Հատո ինձ զոր պարտիսդ։ 29Արդ անկեալ ծառայակցին առ ոտս նորա, աղաչէր զնա եւ ասէր. Երկայնամիտ լեր առ իս, եւ #18։29 Ոմանք. զամենայն հատուցիցհատուցից քեզ։ 30Եւ նա ոչ կամէր, այլ չոգաւ, արկ զնա ի բանտ մինչեւ հատուսցէ զպարտսն։ 31Իբրեւ տեսին ծառայակիցքն նորա որ ինչ եղեւն՝ տրտմեցան յոյժ, եւ եկեալ ցուցին տեառն իւրեանց զամենայն որ ինչ եղեւն։ 32Յայնժամ կոչեաց զնա տէրն իւր եւ ասէ. Ծառայ չար, զամենայն զպարտսն թողի քեզ, վասն զի աղաչեցեր զիս։ 33Իսկ արդ ո՞չ էր պարտ եւ քեզ ողորմել ծառայակցին քում, որպէս եւ ես քեզ ողորմեցայ։ 34Եւ բարկացեալ տէրն նորա՝ մատնեաց զնա դահճաց, մինչեւ հատուսցէ զամենայն զպարտսն։ 35Նոյնպէս եւ Հայր իմ որ յերկինս է՝ արասցէ ձեզ, եթէ ոչ թողուցուք իւրաքանչիւր եղբօր իւրում ի սրտից ձերոց զյանցանս նոցա։
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018
Bible Society of Armenia, 2018