ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՈՎՍԵԱՅ Գլուխ ԺԴ
Գլուխ ԺԴ
1 Ապականեսցի Շամրին, զի ընդդէմ դարձաւ Աստուծոյ իւրոյ. ի սուր անկցին, եւ ստնդիացք նոցա զքարի հարցին, եւ յղիք նոցա պայթեսցեն։ 2Դարձ, Իսրայէլ, առ Տէր Աստուած քո, զի տկարացար յանօրէնութիւնս քո։ 3Առէք ընդ ձեզ բանս, եւ դարձարուք առ Տէր #14։3 ՅԵբր. պակասէԱստուած ձեր՝՝, եւ ասացէք ցնա. #14։3 Եբր. Բարձ զամենայն անիրաւութիւն, եւ ընկալ զբարինԿարող ես թողուլ զմեղս մեր, զի մի՛ առնուցուք անիրաւութիւն, այլ ընդունիցիք զբարիս՝՝, եւ հատուսցուք զպտուղ շրթանց մերոց #14։3 ՅԵբր. պակասէեւ վայելեսցեն ի բարութեան սիրտք ձեր՝՝։ 4Ասորեստանեայն ոչ փրկէ զմեզ, եւ յերիվարս ոչ հեծցուք. եւ մի՛ եւս ասասցուք Աստուած մեզ զձեռագործս մեր. զի որ #14։4 Եբր. որբն է՝ գտանէ ողորմութիւն ի քեզ։ (5) Բժշկեցից զապստամբութիւն նոցա, սիրեցից զնոսա կամակարի քեզդ է՝ ողորմեսցի որբոց։
5Բժշկեցից զբնակութիւնս նոցա, եւ սիրեցից զնոսա համօրէն՝՝. զի դարձաւ բարկութիւն իմ ի նոցանէ։ 6Եղէց իբրեւ զցօղ Իսրայելի, եւ ծաղկեսցէ իբրեւ զշուշան, եւ արձակեսցէ զարմատ իւր իբրեւ զԼիբանոս. 7արձակեսցին ոստք նորա, եւ եղիցի իբրեւ զձիթենի #14։7 Եբր. վայելչութիւն նորապտղալից. եւ բուրեսցէ հոտ նորա իբրեւ #14։7 Եբր. զԼիբանան։ (8) Դարձցին որ նստինն ընդ հովանեաւ նորա. կեցցեն իբրեւ զցորեան, եւ ծաղկեսցինզկնդրըկի։ 8Դարձցին եւ նստցին ընդ յարկաւ նորա, կեցցեն եւ հաստատեսցին ցորենով. եւ ծաղկեսցէ՝՝ իբրեւ զորթ. յիշատակ նորա իբրեւ զգինի Լիբանանու եղիցի։ Եփրեմայ՝ 9զի՞ եւս կայ նորա եւ կռոց, ես #14։9 Եբր. լուայ զխնդրուածս նորա եւ հայեցայ ի նա. ես իբրեւ զգի դալար եմխոնարհեցուցի զնա, եւ ես զօրացուցից զնա. ես իբրեւ զայգի պտղախայծ՝՝, յինէն գտաւ պտուղ ի քեզ։
10Ո՞վ է իմաստուն, եւ իմասցի զայս, հանճարեղ՝ եւ ծանիցէ զայս. զի ուղիղ են ճանապարհք Տեառն, եւ արդարք գնասցեն ընդ նոսա, եւ ամպարիշտք տկարասցին ի նոսա։
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018
Bible Society of Armenia, 2018