ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ Գլուխ ԺԴ

Գլուխ ԺԴ
1 Զհետ երթայք սիրոյ, եւ նախանձաւոր լերուք հոգեւորացն առաւել զի եւ դուք մարգարէանայցէք։ 2Զի որ խօսի ի լեզուս՝ ոչ ընդ մարդկան խօսի, այլ՝ ընդ Աստուծոյ. զի ոչ ոք է որ լսէ, բայց հոգւով խօսի խորհուրդս։ 3Իսկ որ մարգարէանայն՝ մարդկան խօսի շինութիւն եւ մխիթարութիւն եւ սփոփութիւն։ 4Որ խօսի ի լեզուս՝ զանձն իւր շինէ. եւ որ մարգարէանայն՝ զեկեղեցին շինէ։ 5Կամիմ զի ամենեքին դուք ի լեզուս խօսիցիք, առաւել՝ զի մարգարէանայցէք, զի լաւ է որ մարգարէանայն՝ քան զայն որ ի լեզուսն խօսիցի. բայց եթէ թարգմանեսցէ, զի եկեղեցին շինութիւն առնուցու։ ՎՋ
6Բայց այժմ, եղբարք, եթէ եկից առ ձեզ ի լեզուս խօսելով, զի՞նչ օգուտ լինիցիմ ձեզ եթէ ոչ խօսիցիմ կամ յայտնութեամբ կամ գիտութեամբ կամ մարգարէութեամբ կամ վարդապետութեամբ։ 7Այնպէս որպէս անշունչքն ձայն տայցեն, եթէ՛ փող եւ եթէ՛ քնար, զի եթէ ընտրութիւն ինչ բարբառոյն չառնիցեն, զիա՞րդ ճանաչիցի փողոյն հարկանել կամ քնարին հնչել։ 8Քանզի եթէ խառնաձայն արձակիցէ փողն, ո՞վ պատրաստեսցի ի պատերազմ։ 9Նոյնպէս եւ դուք եթէ լեզուօք ոչ նշանակիցէք զբանն, զիա՞րդ ճանաչիցին խօսքն. զի լինիցիք այնուհետեւ իբրեւ ընդ օդս խօսեցեալք։ 10Զի այնչափ ազգք ձայնից են յաշխարհի, եւ ոչինչ է անձայն։ 11Իսկ արդ՝ եթէ ոչ գիտիցեմ զզօրութիւն ձայնին, լինիցիմ այնմ որ խօսիցին ընդ իս՝ խուժ, եւ նա որ խօսիցին ընդ իս՝ դուժ։ 12Նոյնպէս եւ դուք քանզի նախանձորդք էք հոգեւորացն. վասն շինածոյ եկեղեցւոյն՝ #14։12 Յոյնն. խնդրեցէքխնդրէք զի առաւել եւս իցէք։ 13Վասն որոյ որ խօսին ի լեզուս՝ աղօթս արասցէ զի եւ թարգմանիցէ։ 14Եթէ կամ յաղօթս լեզուաւ, հոգին իմ կայ յաղօթս, այլ միտք իմ անպտուղ են։ 15Իսկ արդ՝ զի՞նչ իցէ. կացից յաղօթս հոգւով, կացից յաղօթս եւ մտօք. սաղմոս ասացից հոգւով, սաղմոս ասացից եւ մտօք։ 16Ապա թէ ոչ՝ եթէ օրհնեսցես հոգւով, որ կայցէ ի տեղւոջ տգիտին, զիա՞րդ ասիցէ ի քում գովութեանն զԱմէնն. քանզի զոր ասեսն՝ նա ոչ գիտէ։ 17Զի դու բարւոք գոհանաս, այլ ընկերն ոչ շինի։
ԶԲ.
18Գոհանամ զԱստուծոյ #14։18 Յոյնն. զի քան զամենեսին զձեզվասն ամենեցուն ձեր՝՝ առաւել լեզուաւ խօսիմ։ 19Այլ ի մէջ եկեղեցւոյն կամիմ բանս հինգ մտօք խօսել զի եւ զայլս խրատիցեմ, քան զբազում բանս՝ լեզուաւ։ 20Եղբարք, մի՛ լինիք տղայք մտօք, այլ ի չարեաց տղայացարուք, եւ մտօք կատարեալք լինիջիք։ 21Քանզի եւ յօրէնս գրեալ է եթէ՝ Յօտար լեզուս եւ ի շրթունս օտարոտիս խօսեցայց ընդ ժողովրդեանդ ընդ այդմիկ, սակայն եւ ոչ այնպէս լուիցեն #14։21 Յոյնն. ինձ, ասէ Տէրինձ։ 22Ապա ուրեմն լեզուք նշանակի վասն են, ոչ հաւատացելոց, այլ՝ անհաւատից. իսկ մարգարէութիւն՝ ոչ անհաւատից, այլ՝ հաւատացելոց։ 23Ապա եթէ գայցէ եկեղեցին ամենայն ի մի վայր, եւ ամենեքին ի լեզուս խօսիցին, եւ մտանիցեն անդր տգէտք կամ անհաւատք, ո՞չ ասիցեն եթէ զի մոլիքդ։ 24Իսկ եթէ ամենեքին մարգարէանայցեն, եւ մտանիցէ ոք անդր անհաւատ կամ տգէտ, յանդիմանի յամենեցունց, եւ քննի յամենեցունց, 25եւ գաղտնիք սրտի նորա յայտնի լինին. եւ ապա անկեալ ի վերայ երեսաց՝ երկիր պագանիցէ Աստուծոյ, եւ խոստավան լինիցի թէ արդարեւ Աստուած է ի ձեզ։
ԶԳ.
26Եւ արդ զի՞նչ իցէ, եղբարք, յորժամ ի մի վայր ժողովիցիք, իւրաքանչիւր ոք ի ձէնջ եթէ սաղմոս ունիցի, եթէ վարդապետութիւն ունիցի, եթէ յայտնութիւն ունիցի, եթէ լեզուս ունիցի, եթէ թարգմանութիւն ունիցի, ամենայն ի շինած լինիցի։ 27Եթէ ի լեզուս ոք խօսիցի՝ երկուք, եւ եթէ եւս աւելի՝ երեք, եւ ապա մի ըստ միոջէ, եւ մինն թարգմանեսցէ։ 28Ապա եթէ չիցէ ոք որ թարգմանիցէ, լուռ լիցի յեկեղեցւոջն, ընդ միտս իւր եւ ընդ Աստուծոյ խօսեսցի։ 29Բայց մարգարէք երկու կամ երեք խօսեսցին, եւ այլքն քննեսցեն։ 30Ապա եթէ այլ ումեք որ նստիցին՝ յայտնեսցի, առաջինն լռեսցէ։ 31Քանզի կարող էք ամենեքեան մի ըստ միոջէ մարգարէանալ, զի ամենեքեան ուսանիցին եւ ամենեքեան մխիթարեսցին։ 32Քանզի եւ ոգիք իսկ մարգարէից՝ մարգարէից հնազանդին։ 33Զի ոչ եթէ խռովութեան է Աստուած, այլ՝ խաղաղութեան, որպէս յամենայն եկեղեցիս սրբոց։
34 # 14։34 Ոմանք. Կանայք ձեր Կանայք #14։34 Յոյնն. յեկեղեցիսյամենայն եկեղեցիս՝՝ լուռ լիցին, զի ոչ հրամայի նոցա խօսել, այլ՝ հնազանդ լինել, որպէս եւ օրէնքն իսկ ասեն։ 35Ապա եթէ ուսանել ինչ կամիցին, ի տան զարս իւրեանց հարցանիցեն. քանզի անպատեհ է կնոջ մարդոյ յեկեղեցւոջ խօսել։ 36Եթէ ի ձէ՞նջ բանն Աստուծոյ ել, եւ կամ թէ առ ձե՞զ միայն եհաս։ 37Իսկ եթէ ոք համարիցի մարգարէ լինել, կամ հոգեւոր, գիտասցէ զոր գրեցիդ առ ձեզ թէ Տեառն պատուիրանք են։ 38Ապա թէ ոք տգիտանայցէ, տգիտասցի։ 39Այսուհետեւ, եղբարք, նախանձեցարուք մարգարէանալ, եւ զխօսելն լեզուօք մի՛ արգելուք։ 40Եւ ամենեայն ինչ #14։40 Ի Յունին պակասէձեր պարկեշտութեամբ եւ ըստ կարգի լինիցի։ ՎՋ

高亮显示

分享

复制

None

想要在所有设备上保存你的高亮显示吗? 注册或登录