ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹ Գլուխ ԺԲ

Գլուխ ԺԲ
ԵԿ.
1Այլ վասն հոգեւորացն, եղբարք, ոչ կամիմ եթէ տգէտք իցէք։ 2Գիտէք իսկ զի մինչ հեթանոսքն էիք, առ կուռսն անմռունչս որպէս երթայիք, եւ գայիք։ 3Վասն որոյ ցուցանեմ ձեզ, զի ոչ ոք Հոգւով Աստուծոյ խօսի՝ եւ ասիցէ թէ նզովեալ Յիսուս. եւ ոչ ոք կարէ ասել Տէր զՅիսուս, եթէ ոչ Հոգւովն Սրբով։
4Թէպէտ եւ բաժինք շնորհաց են, այլ Հոգի նոյն է։ 5Եթէ բաժինք պաշտամանց են, այլ Տէր նոյն է։ 6Եթէ բաժինք յաջողութեանց են, այլ Աստուած նոյն է որ յաջողէ զամենայն յամենայնի։ 7Բայց իւրաքանչիւր ումեք տուեալ է յայտնութիւն Հոգւոյն՝ #12։7 Յոյնն. յօգուտառ իւրաքանչիւր օգուտ՝՝։ 8Ումեմն ի Հոգւոյն տուեալ է բան իմաստութեան. այլում՝ բան գիտութեան ըստ նմին Հոգւոյ. 9միւսումն հաւատք՝ նովին Հոգւով. այլում շնորհս բժշկութեանց՝ նովին Հոգւով. 10այլում՝ յաջողութիւնք զօրութեանց, այլում՝ մարգարէութիւն, այլում՝ ընտրութիւն հոգւոց. այլում՝ ազգք լեզուաց, այլում՝ թարգմանութիւն լեզուաց։ 11Այլ զայս ամենայն յաջողէ մի եւ նոյն Հոգի, եւ բաժանէ իւրաքանչիւր որպէս եւ կամի։
ԵԴ.
12Որպէս մարմին մի է եւ անդամս բազումս ունի, եւ ամենայն բազում անդամք մարմնոյն մի մարմին է. նոյնպէս եւ Քրիստոս։ 13Քանզի միով Հոգւով մեք ամենեքեան ի մի մարմին մկրտեցաք, եթէ Հրեայք, եթէ հեթանոսք, եթէ ծառայք, եթէ ազատք, ամենեքին զմի Հոգի արբաք։ 14Քանզի մարմին ոչ մի անդամ է, այլ բազում։ 15Եթէ ասիցէ ոտն. Զի չեմ ձեռն, չեմ ի մարմնոյ անտի, ոչ այնու չիցէ ի մարմնոյ անտի։ 16Եւ եթէ ասիցէ ունկն. Վասն զի չեմ ակն, չեմ ի մարմնոյ անտի, ոչ այնու չիցէ ի մարմնոյ անտի։ 17Եթէ ամենայն մարմինն ակն էր. ո՞ւր էր ունկն. եւ եթէ ամենայն լսելիք էին, ո՞ւր էին հոտոտելիք։ 18Բայց արդ Աստուած եդ զանդամսն, զմի մի իւրաքանչիւր ի նոցանէ ի մարմին, որպէս եւ կամեցաւ։ 19Ապա թէ էր ամենայն մի անդամ, ո՞ւր էր մարմին։ 20Բայց արդ անդամք բազումք են, եւ մարմին մի։ 21Ոչ կարէ ակն ասել ցձեռն, թէ՝ Չես ինձ պիտոյ, եւ կամ դարձեալ գլուխ ցոտսն թէ՝ Չէք ինձ պիտոյ։ 22Այլ առաւել որ թուին անդամք մարմնոյն թէ տկարագոյնք իցեն, կարեւորք են. 23եւ որ թուինն թէ անարգագոյնք իցեն մարմնոյն, այնց առաւելագոյն պատիւ առնեմք. եւ ամօթոյքն մեր առաւել եւս պարկեշտութիւն ունին։ 24Եւ պարկեշտիցն մերոց չէ ինչ պիտոյ. քանզի Աստուած խառնեաց զմարմինն. եւ նուազին առաւել եւս պատիւ ետ. 25զի մի՛ իցեն հերձուածք ի մարմնի անդ, այլ զի նոյնք զմիմեանց հոգայցեն անդամքն։ 26Եւ եթէ վշտանայ ինչ մի անդամն, վշտանան ամենայն անդամքն ընդ նմա. եւ եթէ փառաւորի մի անդամն, խնդան ամենայն անդամքն ընդ նմա։ 27Այլ դուք մարմինք Քրիստոսի էք եւ անդամք #12։27 Բազումք. ուրոյն ուրոյնյանդամոց նորա՝՝։ ՎՋ
28Եւ զորս եդն Աստուած յեկեղեցւոջ՝ այս են. նախ զառաքեալս, երկրորդ զմարգարէս, երրորդ զվարդապետս, ապա զօրութիւնս, ապա շնորհս բժշկութեանց, օգնութիւնս, վարիչս, ազգս լեզուաց, #12։28 Ի Յունին պակասէթարգմանութիւնս լեզուաց՝՝։ 29Միթէ ամենեքի՞ն առաքեալք իցեն. միթէ ամենեքի՞ն մարգարէք իցեն. միթէ ամենեքի՞ն վարդապետք իցեն. միթէ ամենեքի՞ն զօրութիւնք իցեն. 30միթէ ամենեքի՞ն շնորհս բժշկութեան ունիցին. միթէ ամենեքի՞ն ի լեզուս խօսիցին. միթէ ամենեքի՞ն թարգմանիցեն։
31Բայց նախանձաւոր լերուք շնորհացն, որ լաւն են. այլ ես առաւել եւս ճանապարհ ցուցանեմ ձեզ։

高亮显示

分享

复制

None

想要在所有设备上保存你的高亮显示吗? 注册或登录