Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 1

1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը, Սիղվանոսը և Տիմոթեոսը՝ թեսաղոնիկեցիների եկեղեցուդ՝ մեր Հայր Աստծով և Տեր Հիսուս Քրիստոսով։ 2Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
Դատաստան Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ
3Եղբայրնե՛ր, պարտք ենք համարում միշտ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ պատշաճ է, որովհետև հետզհետե ավելի է աճում ձեր հավատը, և ավելի է շատանում ձեզնից յուրաքանչյուրի սերը մեկդ մյուսի հանդեպ, 4այնպես որ մենք ձեզնով պարծենում ենք Աստծու եկեղեցիներում ձեր տոկունության ու հավատի համար ձեր բոլոր հալածանքների ու նեղությունների մեջ, որոնց համբերում եք։ 5Սա մի նշան է Աստծու արդար դատաստանի, որ դուք կարժանանաք Աստծու արքայությանը, որի համար էլ չարչարանք եք կրում։ 6Քանի որ Աստծու առաջ արդար է ձեզ նեղություն պատճառողներին նեղություն հատուցել, 7իսկ ձեզ՝ նեղություն կրածներիդ՝ հանգիստ մեզ հետ միասին, երբ մեր Տերը՝ Հիսուսը, հայտնվի երկնքից իր զորության հրեշտակներով, 8կրակի բոցով՝ պատժելու նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանին։ 9Սրանք կպատժվեն հավիտենական մահվամբ՝ զրկված Տիրոջ ներկայությունից և նրա փառավոր զորությունից, 10երբ գա փառավորվելու իր սրբերի մեջ և հիացմունքի արժանի բոլոր հավատացյալների մեջ։ Եվ այդ օրը մեր վկայությունը կհաստատվի ձեր մասին։
11Ահա թե ինչու շարունակ աղոթում ենք ձեզ համար, որպեսզի Աստված ձեզ արժանի դարձնի ձեր կոչմանը, մինչև որ զորությամբ ի կատար ածի ձեր բոլոր բարի ցանկություններն ու արդյունավորի ձեր հավատը, 12որպեսզի փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ձեզնով, և դուք՝ նրանով՝ մեր Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի համաձայն։

高亮显示

分享

复制

None

想要在所有设备上保存你的高亮显示吗? 注册或登录