Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 1:2-3
Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 1:2-3 ՆԷԱ
Միշտ գոհություն ենք հայտնում Աստծուն ձեր բոլորի համար՝ հիշելով մեր աղոթքների մեջ։ Աստծու և մեր Հոր առջև անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հարատև հույսը։



