1
ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 2:3-4
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ ամեն ոք մյուսներին, խոնարհությամբ, թող ավելի լավ համարի, քան ինքն իրեն, միայն իր շահը չփնտրի, այլ յուրաքանչյուր ոք՝ նաև ընկերոջ շահը։
对照
探索 ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 2:3-4
2
ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 2:5
Ձեզնից յուրաքանչյուրը թող ա՛յն զգա, որ Քրիստոս Հիսուսի մեջ է
探索 ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 2:5
3
ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 2:6-8
որ, լինելով Աստծու կերպարանքով, Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման դառնալով և մարդկային տեսքով հայտնվելով։ Ինքն իրեն խոնարհեցրեց՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ՝ խաչի մահ։
探索 ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 2:6-8
4
ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 2:13
Որովհետև Աստված է, որ ներգործում է ձեր մեջ կամենալն ու կատարելն իր բարեհաճ ծրագրի։
探索 ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 2:13
5
ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 2:9-11
Դրա համար էլ Աստված նրան առավել բարձրացրեց և նրան շնորհեց անուն, որ վեր է բոլոր անուններից, որպեսզի Հիսուս Քրիստոսի անվանն ամեն ծունկ խոնարհվի՝ թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների, և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու։
探索 ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 2:9-11
6
ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 2:14-15
Ամեն ինչ արե՛ք առանց տրտնջալու և հակաճառելու, որպեսզի լինեք անբասիր ու անարատ, Աստծու որդիներ, անմեղ՝ կամակոր ու խոտորված սերնդի մեջ։ Նրանց մեջ պիտի երևաք ինչպես լուսատուներն աշխարհում՝
探索 ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 2:14-15
7
ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 2:12
Հետևաբար, սիրելինե՛րս, ինչպես որ ամեն տեսակետից հնազանդ եղաք, ոչ միայն իմ գալստյան ժամանակ, այլ առավել ևս այժմ, երբ հեռու եմ ձեզնից, ահով ու դողով աշխատե՛ք ինքներդ ձեր փրկության համար։
探索 ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ 2:12
主页
圣经
计划
视频