1
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:30
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Երբ Հիսուսը քացախը բերանն առավ, ասաց. «Կատարված է»։ Նա գլուխը խոնարհեց և հոգին ավանդեց։
Муқоиса
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:30 омӯзед
2
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:28
Դրանից հետո Հիսուսը, իմանալով, որ ամեն ինչ արդեն կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:28 омӯзед
3
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:26-27
Երբ Հիսուսը տեսավ իր մորն ու նրա կողքին կանգնած իր սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ վերցրեց։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:26-27 омӯзед
4
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:33-34
Բայց երբ Հիսուսի մոտ եկան, տեսան, որ նա արդեն մեռած էր, և նրա սրունքները չկոտրեցին։ Զինվորներից մեկը գեղարդով խոցեց նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր դուրս ելավ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:33-34 омӯзед
5
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:36-37
Այս բաները տեղի ունեցան, որպեսզի իրականանա գրվածը. «Նրա ոսկորը չպիտի փշրվի» ։ Եվ մեկ այլ գրված ասում է. «Պիտի նայեն նրան, որին խոցեցին» ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:36-37 омӯзед
6
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:17
Նա ինքն էր խաչը վերցրել և գնում էր այն տեղը, որ Գագաթ էր կոչվում, որ եբրայերեն Գողգոթա է կոչվում։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:17 омӯзед
7
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:2
Զինվորները փշերից պսակ հյուսեցին, նրա գլխին դրեցին ու ծիրանի հագցրին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:2 омӯзед
Асосӣ
Китоби Муқаддас
Нақшаҳо
Видео