1
Մատթեոս 10:16
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ եղեք, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները։
Krahaso
Eksploroni Մատթեոս 10:16
2
Մատթեոս 10:39
Ով իր կյանքն է ապահովում, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր կյանքը կորցնի, այն կգտնի։
Eksploroni Մատթեոս 10:39
3
Մատթեոս 10:28
Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը։
Eksploroni Մատթեոս 10:28
4
Մատթեոս 10:38
Եվ ով իր խաչը չի վերցնում ու չի գալիս իմ հետևից, նա ինձ արժանի չէ։
Eksploroni Մատթեոս 10:38
5
Մատթեոս 10:32-33
Արդ, ամեն ոք, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է։ Իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է։
Eksploroni Մատթեոս 10:32-33
6
Մատթեոս 10:8
Հիվանդներին բժշկե՛ք, մեռելներին հարությո՛ւն տվեք, բորոտներին մաքրե՛ք, դևերին հանե՛ք. ձրի ստացել եք, ձրի էլ տվե՛ք։
Eksploroni Մատթեոս 10:8
7
Մատթեոս 10:31
Արդ, մի՛ վախեցեք. դուք բազում ճնճղուկներից ավելին եք։
Eksploroni Մատթեոս 10:31
8
Մատթեոս 10:34
Մի՛ կարծեք, թե երկրի վրա խաղաղություն բերելու եմ եկել. չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր։
Eksploroni Մատթեոս 10:34
Kreu
Bibla
Plane
Video